Լրահոս 24/7
04.05.2025

Թուրքիայում ներքաղաքական «երկրաշա՞րժ» է սպասվում

Թուրքիայում  ներքաղաքական «երկրաշա՞րժ» է սպասվում

Ստամբուլի մասնագիտացված բուժհաստատություններից մեկում մահացել է Թուրքիայի քրդամետ DEM կուսակցությունից Ազգային մեծ ժողովի պատգամավոր Սարի Սուրեյի Օնդերը: Ըստ տարածված պաշտոնական եզրակացության, նա հոսպիտալացվել է ապրիլի 15-ին՝ «աորտայի անեւրիզ» ախտորոշմամբ, ենթարկվել վիրահատության եւ գտնվում էր «ինտենսից թերապիայի բաժանմունքում»: Օնդերի քրդամետ կուսակցության պատվիրակության երկրորդ անդամն էր, որ հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելու «Քրդական բանվորական կուսակցության» եւ նրա զինված կազմավորումների լուծարման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ նա Իմրալի կղզու բանտում բանակցություններ է վարել ՔԲԿ ցմահ ազատազրկման պատիժ կրող Անդուլլա Օջալանի հետ: Օնդերի մահվան կապակցությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական խոսք է հղել նրա ընտանիքին, կուսակցական գործընկերներին եւ վսհտահեցրել, որ կհաջողվի ավարտին հասցնել «ահաբեկչությունից ազատ Թուրքիա» նախաձեռնությունը:

Օնդերի մահվան հաջորդ օրը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ «արտահերթ ընտրությունների անցկացման գործընթաց է սկսում»: Դատելով մամուլի հրապարակումներից, եթե Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական 30 աթոռ թափուր է մնում, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեն, իսկ դա նշանակում է, որ միաժամանակ կանցկացվեն նաեւ նախագահի ընտրություններ:

Ներկա դրությամբ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական յոթ թափուր տեղ կա: Ընդդիմադիր ԺՀԿ-ն հայտարարել է, որ իր խմբակցությունից 23 պատգամավոր պատրաստ է մանդատից հրաժարվել, որպեսզի առաջիկա նոյեմբերին անցկացվեն խորհրդարանի եւ նախագահի արտահերթ ընտրություններ:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հակադարձել են, որ պատգամավորի հրաժարականն ընդունում է Ազգային մեծ ժողովի լիագումար նիստը՝ ձայների մեծամասնությամբ: Դա ակնարկ է, որ «Արդարություն եւ զարգացում- Ազգայնական շարժում» դաշինքը խորհրդարանում մեծամասնություն ունի, որ չի ընդունի ԺՀԿ պատգամավորների հրաժարականը, եւ արտահերթ ընտրությունների հարցը դուրս կմնա օրակարգից: Իշխող կուսակցությունը, սակայն, փոխզջման տեղ է թողել. «Մենք համաձայն ենք, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն 2027 թվականին»:

Առաջիկա մեկ-երկու տարում արմատական նշանակության ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Էրդողանը, որպեսզի վարկանիշային կտրուկ բարելավում ունենա՝ պարզ չէ: Նրա արտաքին քաղաքական գրեթե բոլոր նախաձեռնությունները մնում են չափազանց խնդրահարույց: Բացառված չէ, որ նա «թայմ-աուտ է խնդրում», որպեսզի նախագահական մրցապայքարի նախապատրաստի իրավահաջորդին:

Բայց ամեն դեպքում նրա հետագա որոշումները կախված են «Ազգայնական շարժում» կուսակցությունից, նրա ծայրահեղական առաջնորդ Բահչելիից: Վերջինս Էրդողանի հետ կոալիցիա է կազմել «թուրքական աշխարհի միասնականության» հասնելու գաղափարա-քաղաքական հենքի վրա: Այդ ծրագիրն ակնհայտորեն «տեղապտույտի» է մատնվել: Թուրքիայից դիստանցավորվելու նկրտումներ անգամ Ադրբեջանն է դրսեւորում, իսկ Հյուսիսային Կիպրոսը չճանաչելու մասին Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնությունն Անկարայի համար պարզապես շոկ էր:

«Գորշ գայլերի» առաջնորդ Բահչելին, իհարկե, հազիվ թե արեւմտամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ համագործակցության գնա, բայց նա կարող է արտահերթ ընտրություններով շահագրգռված լինել, որպեսզի բարելավի իր կուսակցության խորհրդարանական դիրքերը: Ընդ որում, քրդերի եւ թուրքների «պատմական հաշտության» նախաձեռնությունը պատկանում է նրան, ուստի բացառված չէ, որ «Ազգայնական շարժումը» համագործակցի քրդամետ DEM կուսակցության հետ:

Ինչ խոսք, Թուրքիայի ներքաղաքական զարգացումների «կանխատեսումն» անշնորհակալ գործ է: Մանավանդ որ Էրդողանը եղել եւ մնում է անկանխատեսելի: Բայց մի բան, կարծես, ակնհայտ է. Թուրքիան մտել է քաղաքական ցնցումների փուլ, որ կարող է ավարտվել «երկրաշարժով»: Ընդ որում, չի բացառվում, որ այն կանխելու համար Էրդողանը կարող է Մերձավոր Արեւելքում պատերազմ սադրել կամ առնվազն ստեղծել «աղետից հինգ րոպե պակաս» իրավիճակ, որպեզի «Թուրքիան վտանգի մեջ է» կարգախոսով իր շուրջ հանրային կոնսոլիդացիա ստեղծի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է