Լրահոս 24/7
12.05.2025

Հռոմի պապը Կիեւին լրացուցիչ ռեսու՞րս է տալիս

Հռոմի պապը Կիեւին լրացուցիչ ռեսու՞րս է տալիս

Ամերիկյան Politico-ն, վկայակոչելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, գրում է, որ Միացյալ Նահանգների եւ նախագահ Դոնալդ Թրամփի «վարկանիշն անդունդն է ընկել, մինչդեռ Ռուսաստանը եւ Չինաստանը զգալիորեն բարելավել են իրենց միջազգային հեղինակությունը»: Լրանում է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրը: Այդ ընթացքում նա ոչ միայն նախընտրական որեւէ խոստում չի կատարել, այլեւ նոր խնդիրների է բախվել:

Այս ֆոնին ուշագրավ է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն մայիսի 11-ին Թրամփի ուղերձը, որտեղ նա կոչ է արել անհապաղ համաձայնել ուղղակի բանակցություններ սկսելու մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությանը: ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ այդ հանդիպումը, որ նախատեսված է կազմակերպել Ստամբուլում, թույլ կտա հասկանալ՝ Ռուսաստանն իրոք ցանկանու՞մ է դադարեցնել պատերազմը, իսկ դա իր հերթին ուղեցույց կլինի, թե հետագա ինչ քայլեր կարող են ձեռնարկել ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական գործընկերները:

Իրավիճակն, իրոք, սահմանային է. կամ Մոսկվան եւ Կիեւը կհամաձայնեն հրադադարին եւ քաղաքական քննարկումներ կսկսվեն, կամ պատերամն Ուկրաինայում կշարունակվի եւ կսպառնա Եվրոպային: Ուկրաինայի նախագահն, ինչպես հայտնի է, պատրաստ է Վլադիմիր Պուտինին անձամբ հանդիպել Ստամբուլում, եթե մինչ այդ հաստատվի հրադադար: Ռուսաստանը պնդում է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն հակամարտության նախապատճառների վերացմանը: Այսինքն, պահանջում է նախ քաղաքական համաձայնության հասնել, ապա վերջ տալ պատերազմին:

Ստեղծված իրավիճակում շատ անսպասելի նախաձեռնություն է ցուցաբերել Հռոմի նորընտիր Լեւոն 14-րդ պապը: Մայիսի 12-ին կայացել է նրա եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցը: Այդ մասին թելեգրամյան գառում է կատարել Ուկրաինայի նախագահը:

«Դա մեր առաջին խոսակցությունն էր, բայց արդեն՝ շատ ջերմ եւ իրոք առարկայական»,- գրել է Զելենսկին:

Նրա խոսքերով՝ ինքը Կաթոլիկ եկեղեցու հովվապետին տեղեկացրել է Ուկրաինայի եւ նրա եվրոպացի գործընկերների պայմանավորվածության մասին, որ մայիսի 12-ին պետք է սկսվի առանց նախապայմանների եւ լիակատար, առնվազն 30-օրյա հրադադարը: Զելենսկին միաժամանակ հաստատել է ցանկացած ձեւաչափի հետագա բանակցություններին Ուկրաինայի պատրաստակամությունը:

«Ուկրաինան ցանկանում է վերջ տալ այդ պատերազմին եւ հանուն դրա ամեն ինչ անում է: Ռուսաստանի կողմից ակնկալում ենք էական քայլեր»,- ասել է Վլադիմիր Զելենսկին եւ Հռոմի պապին Ուկրաինա այցի հրավեր փոխանցել: Նրա գնահատմամբ՝ այդ այցը «բոլոր հավատացյալներին իրական հույս կներշնչեր»: Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները եւ մոտ ապագայում անձնական հանդիպում ծրագրել: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում արդարացի եւ տեւական խաղաղության հասնելու, գերիների վերադարձի մասին Կաթոլիկ եկեղեցու հովվապետի տեսակետները:

Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ Լեւոն 14-րդ պապն առաջինն է, որ ներկայացնում է Միացյալ Նահանգները: Իշխող տեսակետ կա, որ նրա ընտրությունը «քաղաքական» է եւ խորհրդանշում է, որ Դոնալդ Թրամփն ազդեցություն է հաստատում նաեւ Վատիկանի նկատմամբ: Politico-ի հրապարակած տեղեկությունն, ընդհակառակը, վկայում է, որ Թրամփի միջազգային վարկանիշը չափազանց ցածր է հատկապես եվրոպական երկրներում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայում:

Իհարկե, միայն այդ տվյալները բավարար չեն, որպեսզի կարծիք ձեւավորվի, որ ԱՄՆ նախագահը Հռոմի նոր պապի նկատմամբ մեծ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այդ դեպքում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը խնդիրներ կունենա եվրոպական եւ լատինաամերիկյան երկրների առաջնորդների հետ: Բայց եթե Ուկրաինայի նախագահը բարեխղճորեն է փոխանցել իր եւ Լեւոն 14-րդ պապի հեռախոսազրույցը, ապա տպավորություն է, որ Վատիկանի առաջնորդն ռուս-ուկրաինական հակամարտության հարցում այլ տեսակետ ունի, քան՝ Միացյալ Նահանգների նախագահը:

Ինքնին փաստը, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ եւ խոսել խաղաղության հաստատման եւ գերիների ազատման մասին, խորհրդանշական է: Կարեւոր է նաեւ այն, որ կողմերը քննարկել են անձնական հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Խոսքն, ըստ երեւույթին, վերաբերում է Վատիկան Զելենսկու այցին: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատար է: Եւ եթե Հռոմի նորընտիր պապն իր առաքելությունն սկսում է ուկրաինական կարգավորմանը ներգրավվելուց, ապա դա Կիեւի համար կարող է դիվանագիտական լրացուցիչ ռեսուրս լինել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է