Լրահոս 24/7
13.05.2025

Ու՞մ «մահն է գուժում» Ստամբուլը

Ու՞մ «մահն է գուժում» Ստամբուլը

Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսի լույս 11-ի գիշերը հայտարարել է Ստամբուլում Ուկրաինայի հետ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Թուրքիան պատրաստ է այդ հարթակը տրամադրել, իսկ Ուկրաինայի նախագահ Զելեսկին ասել է, որ մայիսի 15-ին Ստամբուլում անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին: Նույն օրն Ստամբուլում գտնվելու հավանականության մասին ակնարկել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մինչ այդ նա կայցելի Պարսից ծոցի արաբական երկրներ, որոշ տեղեկություններով՝ միայն Սաուդյան Արաբիա եւ Կատար, այլ աղբյուրների ասելով՝ նաեւ Արաբական միացյալ էմիրություններ:

Փորձագիտական իշխող տպավորություն է, որ Ստամբուլում Կիեւին «կապիտուլյացիա կպարտադրվի»: Ընդ որում, որոշ շրջանակներ ենթադրում են, որ ստամբուլյան հանդիպման նախաձեռնությունը Պուտինի եւ Թրամփի միջեւ «նախօրոք համաձայնեցված է»՝ որպես Կիեւ Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի այցի եւ ռուս-ուկրաինական ռազմաճակատներում երեսունօրյա հրադադարի «պահանջի» հակակշիռ եւ Զելենսկուն «ոչինչ չի մնում, քան ընդունել ռուս-ամերիկյան առաջարկությունները»:

Ստամբուլում բարձր մակարդակի հանդիպման մասին Ուկրաինայի նախագահի հայտարարությունը Մոսկվայի կողմից որեւէ արձագանքի չի արժանացել: Ռուսաստանյան կողմը չի մեկնաբանել նաեւ Ստամբուլ այցելելու հավանականության մասին ԱՄՆ նախագահի «զգուշավոր լավատեսությունը», ինչից կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Պուտինը Ստամբուլ մեկնելու մտադրություն չունի: Ընդհանրապես ստամբուլյան գագաթաժողովի մասին դիտարկումները քննություն չեն բռնում այն պարզ պատճառով, որ առաջին դեմքերի հանդիպում, որպես կանոն, կազմակերպվում է, երբ որեւէ փաստաթուղթ արդեն ստորագրության պատրաստ է լինում:

Ռուս-ուկրաինական հավանական բանակցությունները հյուրընկալող կողմը՝ Թուրքիան, «Անադոլու» պետական գործակալության վերլուծականով արձանագրել է, որ հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում կողմերի դիրքորոշումները մնում են տրամագծորեն ներհակ: Թուրքական հեղինակավոր լրատվամիջոցը կարեւորում է, որ մայիսի 12-ին արտգործնախարար Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգոծնախարարներ Ժան-Նայել Բորոյի եւ Սերգեյ Լավրովի հետ:

Ընդսմին, եթե Ֆիդան-Ռուբիո հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Գազայի եւ Սիրիայի հետ կապված հարցեր, ապա Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները եւ Հաքան Ֆիդանը խոսել են բացառապես ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերի մասին:

Դատելով այս տեղեկատվությունից, Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպման հարցում ցուցաբերում է մեծ զգուշավորություն՝ հաշվի առնելով, որ խնդրի համապարփակ կարգավորմամբ շահագրգռված է նաեւ Եվրոպան: Հակառակ պարագայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ֆրանսիացի գործընկերոջ հետ չէր քննարկի «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության հաստատման վերջին ջանքերը»:

Այս համատեքստում ուշադրություն է գրավում փաստը, որ Թուրքիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց նույն օրը տեղի չի ունեցել: Հնարավոր է, որ նման շփում կազմակերպվի մայիսի 13-ին կամ 14-ին: Բացառված չէ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հրավիրվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ Անթալիայում բացվում է մայիսի 14-ին:

Իրավիճակն այնպիսին է, որ եթե մայիսի 15-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ մեկնարկեն, ապա կողմերն առավելագույնը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով, իսկ թուրքական կողմից միջնորդ կհանդիսանա արտգործնախարար Ֆիդանը: Ռուսաստանը եւ Ուկրաինան համապարփակ կարգավորումից չափազանց հեռու են: Չի բացառված, իհարկե, որ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին ընդառաջեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը եւ նրա պաշտոնավարման 100-րդ օրվանն ընդառաջ «նվեր մատուցեն»՝ հայտարարելով ցամաքում, ծովում եւ օդում երեսունօրյա հրադադար հաստատելու մասին, բայց դա չափազանց մշուշոտ հեռանկար է, որովհետեւ այդ դեպքում Ստամբուլը նրանցից մեկի «մահը կգուժի»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան
20:37
Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
18:56
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Մեր երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև
18:04
Մեր երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
16:20
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
14:44
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ
12:53
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
12:02
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին