Լրահոս 24/7
15.05.2025

Էմանուել Մակրոնը «Վեցերորդ հանրապետությու՞ն է ստեղծում»

Էմանուել Մակրոնը «Վեցերորդ հանրապետությու՞ն է ստեղծում»

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպայի միջուկային պետությունները պետք է զգալի ջանքեր գործադրեն, որպեսզի ձեւավորեն եվրոպական ռազմավարական կայունության համակարգ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ եթե ԱՄՆ-ը Եվրոպայից հեռացնի իր ռազմավարական զսպման ուժերը, ապա Փարիզը պատրաստ է «միջուկային հովանոցի տակ վերցնել» եվրոպական երկրներին՝ նրանց տարածքում տեղաբաշխելով միջուկային մարտագլխիկներով հագեցած հրթիռներ կրելու ունակ Rafale կործանիչներ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով՝ Ֆրանսիայի կողմից նման որոշումը «չի նպաստի Եվրոպայի անվտանգության համակարգի ամրապնդմանը», մինչդեռ եվրոպական երկրներն իրականում անհանգստացած են Բելառուսի տարածքում Ռուսաստանի կողմից տակտիկական նշանակության միջուկային զենք տեղաբաշխելու իրողությունից: Արեւմտյան մամուլը հատկապես կարեւորում է այդ հարցում Գերմանիայի եւ Լեհաստանի խիստ մտահոգությունը: Ըստ տեղեկությունների, Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը բավական թափանցիկ խոսել է միջուկային «հովանոցի» հանդեպ հետաքրքրվածության մասին:

Ռուսաստանյան մամուլի տեղեկացվածությամբ՝ Ֆրանսիայի միջուկային զինանոցը հարուստ չէ, բաղկացած է 290 մարտագլխիկներից, որոնց մի մասը տեխնիկապես կարող է գործարկվել օդից, մյուսը՝ սուզանավերից: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները՝ Ռուսաստանի լրատվամիջոցները որեւէ աղբյուր չեն նշում: Հավանաբար, հիմք են ընդունվում միջուկային զենքի մասին պաշտոնական տվյալները:

Պաշտոնական Փարիզը կզարգացնի՞ նախագահ Մակրոնի նախանշած ծրագիրը՝ կախված է նաեւ եվրոպական երկրներից: Անվտանգության հարցերում որոշումներն ընդունվում են տեւական քննարկումներից հետո: Այս դեպքում կարեւոր է, որ Ֆրանսիայի նախագահը խոսել է ռազմական ծախսերի ավելացման, նոր զինատեսակների արտադրության անհրաժեշտությունից:

Ռուսաստանցի փորձագետ Պյոտր Չերկասովի գնահատմամբ՝ Մակրոնն առաջադրել է Ֆրանսիայի ռազմական դոկտրինի վերանայման խնդիր: Նա հիշեցրել է նախկին նախագահ Շառլ դը Գոլի հայեցակարգը, որ «Ֆրանսիան չպետք է պատերազմի ուրիշի համար»,-որը ֆորմալ առումով մնում է անփոփոխ: Ֆրանսիան թեեւ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նրա անվտանգային համակարգը տարածվում է միայն իր սուվերեն տարածքի վրա, որ ներառում է նաեւ անդրծովյան տիրույթները:

Մակրոնն, ըստ Չերկասովի, այսօր նպատակադրված է ֆրանսիական անվտանգային համակարգը տարածել եթե ոչ ամբողջ Եվրոպայի, ապա ԵՄ անդամ մի քանի պետությունների վրա՝ համագործակցելով Մեծ Բրիտանիայի հետ, որ նույնպես միջուկային տերություն է:

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին շատ փորձագետներ վաղուց են կարծիք հայտնել, որ Եվրոպան ստիպված է լինելու վերադառնալ անվտանգության բլոկային համակարգին, եւ վճռական է լինելու Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի համագործակցությունը: Վերջին շրջանում «եռյակին» միանալու ակնհայտ միտումներ է դրսեւորում Լեհաստանը:

Փաստացի Էմանուել Մակրոնը քաղաքական առումով հայտագրում է, որ Շառլ դը Գոլի պացիֆիստական դարաշրջանն ավարտված է: ԸՆդսմին, դա պայմանավորված է ռուս-ֆրանսիական լարվածությամբ՝ ի տարբերություն դը Գոլի ժամանակների, երբ Փարիզը եւ Մոսկվան բավական ջերմ հարաբերություններ ունեին: Մակրոնը պաշտոնավարման երկրորդ ժամկետի մեջ է: Որպեսզի Ֆրանսիան ստանձնի Եվրոպայի միջուկային անվտանգության երաշխավոր դեր, Մակրոնը պետք է կարողանա հասնել անվտանգության դոկտրինի վերաձեւակերպման: Եթե նա կարողանա հասնել դրան, ապա փաստացի կհանդիսանա նոր Ֆրանսիայի, պայմանականորեն ասած՝ «Վեցերորդ հանրապետության» հիմնադիր:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21:43
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
14:55
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
14:49
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
14:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
14:24
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
14:11
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն