Լրահոս 24/7
16.05.2025

Ալիեւի պահանջը եւ Ստեփանակերտի սաբոտաժը

Ալիեւի պահանջը եւ Ստեփանակերտի սաբոտաժը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը գրեթե ունիսոն՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ իմաստն այն է, որ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը եւ Մինսկի խումբը չի լուծարվել:

Առաջին խնդիրը գտնվում է Հայաստանի իրավասության տիրույթում, այսպես ասած՝ մեր ներքին հարցն է, որ կարգավորումը, ճիշտ է, կպահանջի հսկայական ջանքեր եւ քաղաքական կամք, բայց դա արդեն կախված կլինի ներքին ուժերի հարաբերակցությունից, հանրային աջակցությունից կամ առնվազն ընկալունակությունից:

Մինսկի խմբի լուծարումը, մինչդեռ, դուրս է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի իրավասության տիրույթից, որովհետեւ այն ձեւավորվել է ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի կոսնսենսուսային որոշմամբ եւ կարող է լուծարվել միայն նույն ընթացակարգավով: Եթե տեսականորեն ընդունենք, որ Երեւանը եւ Բաքուն այդ հարցում համաձայնության են գալիս եւ միասին դիմում են ԵԱՀԿ ղեկավար մարմիններին՝ Գրոծող նախագահին կամ Գլխավոր քարտուղարին, ապա պետք է հրավիրվի կամ ԵԱՀԿ անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողով, կամ՝ Նախարարների կոմիտեի նիստ: ԵԱՀԿ-ն ունի 57 անդամ պետություն եւ որոշում չի կարող ընդունել, եթե նրանցից մեկը դեմ լինի:

Բայց կա նաեւ մի շատ էական հանգամանք: Բանն այն է, որ ԵԱՀԿ Նախարարների կոմիտեն ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին, որ պետք է մասնակցեն ԼՂ կարգավիճակի որոշման հարցով հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովին:

Ինչպես հայտնի է, 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցրած Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր: Վերջերս համացանցում մի «փաստաթուղթ» է տարածվել, ըստ որի՝ Շահրամանյանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին իր նախկին հրամանագիրը չեղյալ է հայտարարել:

Մեկ շաբաթից սպառվում է նրա եւ Արցախի Ազգային ժողովի իրավական մանդատը: Ըստ տեղեկությունների, Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է նախագահի պաշտոնում վերընտրել Սամվել Շահրամանյանին: Որոշ աղբյուրներ ասում են, որ խորհրդարանը կարող է այլ մարդու ընտրել Արցախի նախագահ կամ ընդունել Շահրամանյանի եւ իր լիազորությունները երկարաձգելու որոշում:

Միջազգային հանրությունը, Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը երբեք չի ճանաչել Արցախի նախագահի լիազորությունները: Նա ճանաչվել է որպես Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ: Այսօր փաստացի խոսք է գնում այդ մանդատը պահպանելու մասին:

Հարցն, ընդ որում, պետք է լուծում ստանար շատ ավելի վաղ, բայց մնացած մի քանի օրն էլ բավական է, որպեսզի ԼՂ ընտրված ներկայացուցչի մանդատը վերահաստատվի:

Ստեփանակերտի քաղաքական վերնախավը, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել եւ, որքանով հասկացվում է, գործընթացը տանում է հակառակ ուղղությամբ՝ փորձելով վերականգնել իր լեգիտիմությունը: Դա քաղաքական սաբոտաժ է, որ սպասարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական օրակարգը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է