Լրահոս 24/7
17.05.2025

«Եւ քեզ սպանել եմ, ես քեզ կվերածնե՞մ»

«Եւ քեզ սպանել եմ, ես քեզ կվերածնե՞մ»

Ստեփանակերտի քաղէլիտան պատրաստվում է Արցախի նախագահ ընտրել: Համենայն դեպս, այդ մասին լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ասել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նա համոզված է, որ անակնկալներ չեն լինի: Ըստ երեւույթին, խոսքը Սամվել Շահրամանյանի «վերընտրության» մասին է:

Վերացարկվենք իրավական կազուսից «Արցախի սահմանադրությամբ նախագահի եւ Ազգային ժողովի լիազորությունները փոխկապակցված են, եւ նախագահի մանդատի սպառումը ենթադրում է նաեւ խորհրդարանի արձակում» եւ փորձենք հասկանալ գործընթացի գոնե քաղաքական տրամաբանությունը:

Այն կոալիցիան, որ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահ է ընտրել, ուղիղ տասը օր հետո ֆիասկոյի է ենթարկվել. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսվել, որից 23 ժամ հետո Ստեփանակերտն ստորագրել է անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը:

Որեւէ գնահատականից ձեռնպահ մնանք, չփորձենք հասկանալ, թե ինչու՞ է ընտրվել դիմակայության, ոչ թե երկխոսության ճանապարհը, համարենք, որ «այդպես էլ պետք է լիներ, Ալիեւը, միեւնույն է, նպատակադրված էր վերացնել Արցախի պետականությունը, բռնատեղահանել հայ բնակչությանը», դրանից պատմական փաստը չի փոխվում: Եւ դա այն է, որ 2023թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանակերտում ձեւավորված «Կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան» քաղաքական դասավորությունը հանգեցրել է Արցախի կործանմանը:

Այսօր գործ ունենք նույն մատրիցայի հետ. մի կողմում Սամվել Շահրամանյանին ընտրած կոալիցիան է, մյուսում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի դեմ քարոզչությունն անցնում է տարրական էթիկայի սահմանները: Փորձ է արվում ներշնչել, որ քաղաքական կոալիցիան «միջազգային հարթակներում ակտուալացրել է Լեռնային Ղարաբաղի հարցը, մինչդեռ Սամվել Բաբայանը պառակտում է մտցնում»:

Եթե այդպես շարունակվի, իսկ միտումները վկայում են, որ հակաբաբայանական մանտրան ավելի է ծավալվելու, ապա բացառված չէ, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը կմեղադրվի «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերամեկնարկին խոչընդոտելու մեջ»:

Ստացվում է, որ Արցախը կամա, թե ակամա, սեփական ոչ կոմպետենտության, թե արտաքին միջամտության կամ անգաժավորվածության պատճառով կործանման, հայ բնակչությունը բռնատեղահանության հասցրած կոալիցիան Արցախի վերածննդյան «մանկաբարձ է», իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, ով դեռեւս 2023 թվականի մայիսի 15-ին է հանրահավաքում ասել, որ Բաքվի հետ երկխոսության մերժումը նշանակում է «ճամպրուկները կապել եւ նախապատրաստվել թափառաշրջիկ կյանքի», դե՞մ է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության պահպանմանը, խնդրի ակտուալացմանը:

Եթե մի րոպե եւ զուտ տեսականորեն ընդունենք, որ, ինչպես «Արդարություն» խմբակցության պատգամավորն է ասում՝ կան միջազգային շահագրգիռ կենտրոններ, որ Արցախի հարցը փակված չեն համարում եւ նոր իրավիճակում պատրաստ են Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում ներառնել բռնատեղահանված բնակչության անվտանգ վերադարձի, նրա քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների երաշխավորման հարցերը, ապա դա, ըստ էության, այն է, ինչ Սամվել Բաբայանն ասում էր շրջափակված Ստեփանակերտում:

Վերատադրության գնացող Ստեփանակերտի քաղէլիտան երկու տարի առաջ հենց այս օրերին այդ հնարավորությունն է մերժել, ընտրել «Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» կարգախոսը եւ քաղաքական առաքելությունն ավարտել լիակատար ֆիասկոյով: Միայն այդ իրողությունը բավական է, որպեսզի բռնատեղահանված բնակչությունը նրան «մանանեխի հատիկի չափ» իսկ վստահություն չընծայի, որովհետեւ խորքային իմաստով այդ կոալիցիան մի բան է ասում. «Մենք սպանել ենք Արցախը, մենք այն կվերածնենք»: Այդպես չի լինում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է