

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, ասել է, որ Բելառուսը կարտոֆիլի պակաս ունի, հետևաբար՝ Ռուսաստանը նույնպես: Պուտինն այս մասին ասել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» վերահսկիչ խորհրդի նիստում։
Նախօրեին ՌԴ գործարար շրջանակների, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը կարող է կարտոֆիլ գնել Բելառուսից։ Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, սակայն, նշել է, որ «այն այնտեղ վերջացել է»։
«Ինչպե՞ս վերջացել է, Մաքսիմն ասում է, որ Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, այդ ինչպե՞ս»,- զարմացել է Պուտինը:
Երեկոյան նա հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։
Պուտինի խոսքով՝ Լուկաշենկոն իրեն ասել է. «Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք: Մենք արդեն ամեն ինչ վաճառել ենք Ռուսաստանին»։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանում կարտոֆիլի դեֆիցիտ է գոյացել բերքի ձախողման և ցանքատարածքների պակասի պատճառով, ինչի պատճառով էլ այն թանկացել է։
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…