

Ս․ թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը:
AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։
Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: Արտիստներից Անահիտ Մարգարյանը խոսել է մտահաղացման և դրա իրագործման մասին. «Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ AKNEYE-ի այս նոր կոնցեպտում: Կոնցեպտն իրենից ենթադրում է նոր կրեատիվ լուծումներ ու արտիստին տեղ է տալիս ավելի շատ ստեղծագործելու, տարածվելու Ակնի սահմաններից դուրս»:
Անդրադառնալով AKNEYE-ի գործունեությանը՝ նախագծի ղեկավար Հենրիկ Սարգսյանը նշել է. «Akneye-ը չի դադարում ստեղծագործել և չի դադարում զարմացնել: Սա մի նոր, հետաքրքիր հավաքածու է, որն առաջին անգամ հայաստանյան հանրությանն ենք ներկայացնում: Հպարտորեն կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում բրենդին միացել են 130 արտիստներ 30-ից ավել երկրներից. սա մեծ հաջողություն է, որովհետև ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել կամուրջներ արտիստների միջև, և այդ կամուրջներն արդեն ստեղծված են»:
Միջոցառումը համախմբել էր արվեստասեր հասարակությանը, ստեղծագործական համայնքի ներկայացուցիչներին և թվային մշակույթով հետաքրքրվածներին։
Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը պատմել է իր տպավորությունների մասին. «AKNEYE ծրագրին, ինչպես գիտեք, ծնված օրվանից հետևում եմ. շատ ծրագրեր են իրականացրել, միասին աշխատել ենք: Միշտ հրճված եմ եղել և միշտ հավատացել եմ այդ ծրագրին, քանի որ վստահ եմ եղել, որ սա մեծ հաջողությունների է հասնելու, և սա, ինձ թվում է, առաջին փոքրիկ էտապներն են․ մեծ ճանապարհ ունի անցնելու AKNEYE-ը»:
Ցուցադրության հիմնական ուղերձը հետևյալն էր՝ արվեստը սահմաններ չունի: «AKNEYE կտավներ» հավաքածուի ստեղծմամբ AKNEYE-ը բացել է ժամանակակից արվեստի նոր էջ՝ խթանելով համագործակցությունն արվեստագետների, տեխնոլոգիական միջավայրի և համայնքի միջև։ Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ցուցադրված նմուշներին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում:
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…