

«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը։ Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է, հուսալի է պաշտպանվում, կարողանում է կազմակերպել վտանագավոր հակագրոհներ»,- Երևանում նախախաղային ասուլիսում ասաց Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը:
Նա նշեց, որ թիմում կան մի քանի խաղացողներ, որոնք կարողանում են վտանգավոր պահեր ստեղծել մրցակիցների համար:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նշեց, որ մեծ հարգանք ունեն Հայաստանի հավաքականի նկատմամբ. «Հայաստանի հավաքականում խաղում են լավ որակներ ունեցող ֆուտբոլիստներ»:
«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է իմ թիմի համար:
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի և դա էմոցիոնալ լիցքեր կհաղորդի մրցակցին: Պետք է հաշվի առնենք նաև երկրպագուների գործոնը: Հայ ֆուտբոլասները մեծ եռանդով են աջակցում իրենց ազգային թիմին»։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…