

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով»։
Պեսովը հայտնել է, որ Թրամփի դիրքորոշումը մեծապես տարբերվում է եվրոպական պետությունների ստանձնած դիրքորոշումից, որոնք, նրա խոսքով, «զգալիորեն խանգարում են» խաղաղ կարգավորմանը։
«Ի տարբերություն դրա, Թրամփը շատ ավելի կառուցողական է։ Նա, բառի լավ իմաստով, բավական ցինիկ է։ Այն իմաստով, որ ինչո՞ւ կռվել, եթե կարելի է սակարկել։ Եվ Ամերիկայի շահերից ելնելով՝ նա ամեն ինչ անում է պատերազմները դադարեցնելու համար։ Եվ այս առումով նրա շահերը համընկնում են մեր շահերի հետ», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպումը կարող է արագ կազմակերպվել։«Իհարկե, հնարավոր է», – պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս հնարավոր է Պուտինի և Թրամփի բանակցությունների երկրորդ փուլը:
«Ես կասկած չունեմ, որ եթե նախագահներն անհրաժեշտ համարեն, ապա նրանց հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել, ճիշտ այնպես, ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը: Աշխատանքային շփումներն ընթանում են մշտապես», – ընդգծել է Պեսկովը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…