

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Անդրանիկ Քոչարյանը չի ներկայացնի Ղարաբաղյան կլանի դավաճանության ամբողջական պատկերը, քանի որ դա Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչներին հանցագործներ կդարձնի»,- գրում է բլոգեր Ռոման Բաղդասարյանը՝ նկատի ունենալով քառասունչորսօրյա պատերազմի մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ օրերս փոխանցվել է Ազգային ժողովի նախագահին: Ո՞վ է Ռոման Բաղդասարյանին իրավունք վերապահել, որ «Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչներին» անվանի «հանցագործներ»:
Որպես նրանցից մեկը, որ եղել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ, ԼՂ-ից ընտված՝ առաջին գումարման ՀՀ ԳԽ եւ երեք գումարումների ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պահանջում եմ բացահայտել, թե ո՞րն է կոնկրետ իմ հանցավորությունը: Հակառակ դեպքում թող Ռոման Բաղդասարյանը հրապարակային ներողություն խնդրի ղարաբաղյան առաջին, քառասունչորսօրյա եւ մեկօրյա ահաբեկչական պատերազմում զոհված ղարաբաղցիների հարազատներից, հարյուր հիսուն հազար արցախցիներից:
Մի քանի անձանց հետ նա, գուցե, խնդիրներ ունի կամ փորձում է ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, բայց ամեն ինչ սահման ունի: ՖԲ ընկերներիս խնդրում եմ տարածել եւ միանալ «Ռոման Բաղդասարայնը պետք է հերքի արցախցիների հասցեին տարածած զրպարտությունը եւ ներողություն խնդրի» կոչին:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…