

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի գրասենյակում այսօր հրավիրված վարչության նիստն ընթացել է սովորական օրակարգով: Նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Հիմնականում, ըստ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, խոսել են կուսակցության խնդիրների եւ կուսակցական տարբեր կառույցներ ձեւավորելու մասին, որոնք հիմնականում հրապարակման ենթակա չեն:
«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հոդվածին անդրադարձ չի եղել: «Նման քննարկում չենք ունեցել, կարծում եմ դա մեկնաբանության ենթակա հարց չէ»,-լրագրողների հարցին ի պատասխան ասաց նախարարը: «Խոսքը մամուլի հրապարակման մասին է: Ես յուրաքանչյուր մամուլի հրապարակման մասին կարծի՞ք պիտի հայտնեմ, խոսքը վեաբերվում է ԱԱԾ պետին, որն աշխատանքից հեռացել է, եւ եթե այս պահին կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ, կտեսնենք: Ավելի այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ ասեմ»,-ասաց նախարարը:
Ո՞րն է լինելու կառավարության գլխավոր անելիքը 2020 թվականին: Սուրեն Պապիկյանն ասաց 2020-ը պետք է լինի տնտեսական հեղափոխության տարի: «2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը: Սա է մեր հիմնական օրակարգն ու անելիքը, ինչ պարտավորություն ստանձնել ենք, պետք է անենք: Շատ աշխատանքներ կան»,-զրույցը լրագրողների հետ ավարտեց նախարարը:
Նիստի ավարտից հետո մի քանի հարցի պատասխանեց նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հիմնական թեման հանրապետությունում ծննդատների փակումն էր: Մասնավորապես, Մարալիկն ու Եղվարդն էին լրագրողների ուշադրության կենտրոնում: Թորոսյանը մեկ անգամ եւս նշեց, որ նախարարության գործողությունները ոչ թե քաղաքացիների դեմ են, այլ նրանց օգտին են ծառայելու: «Մեր քաղաքականությունն ուղղված է մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը, ոչ թե բուժհաստատություններ փակելուն: Ինչ վերաբերում է հեռավորություններին, ապա մենք միայն այն հեռավորությունների համար ենք արել բացառություններ, որոնք իրականում կարող են մարդու կյանքը վտանգել: Եղվարդն այդ թվում չէ: Հակառակը, Եղվարդն ամենահասանելի համայնքն է թե Երեւանի, թե Աբովյանի առումով: Վաղը հանդիպում է լինելու Կոտայքում, եւ խոսելու ենք մեր սկզբունքների մասին, իսկ եթե սկզբունքից ետ ենք կանգնում, նշանակում է վտանգում ենք մեր քաղաքացիների կյանքը: Նույնն էլ Մարալիկի պարագայում է: Մարալիկցիների հետ երկխոսության մեջ ենք, կարծում եմ, իրենց սկսած պայքարի առիթը չկա: Այս պահին իրենք կարծես թե համաձայն են, որ չի կարող լինել ծննդատուն, որտեղ չկա նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ կամ մանկական ու ծննդկանի ինտենսիվ թերապիայի սենյակներ»,-ասաց նախարարը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…