Հայաստան
14.01.2020

«ՔՊ» նիստում կուսակցական ընթացիկ հարցեր են քննարկվել

«ՔՊ» նիստում կուսակցական ընթացիկ հարցեր են քննարկվել

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի գրասենյակում այսօր հրավիրված վարչության նիստն ընթացել է սովորական օրակարգով: Նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Հիմնականում, ըստ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, խոսել են կուսակցության խնդիրների եւ կուսակցական տարբեր կառույցներ ձեւավորելու մասին, որոնք հիմնականում հրապարակման ենթակա չեն:

«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հոդվածին անդրադարձ չի եղել: «Նման քննարկում չենք ունեցել, կարծում եմ դա մեկնաբանության ենթակա հարց չէ»,-լրագրողների հարցին ի պատասխան ասաց նախարարը: «Խոսքը մամուլի հրապարակման մասին է: Ես յուրաքանչյուր մամուլի հրապարակման մասին կարծի՞ք պիտի հայտնեմ, խոսքը վեաբերվում է ԱԱԾ պետին, որն աշխատանքից հեռացել է, եւ եթե այս պահին կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ, կտեսնենք: Ավելի այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ ասեմ»,-ասաց նախարարը:

Ո՞րն է լինելու կառավարության գլխավոր անելիքը 2020 թվականին: Սուրեն Պապիկյանն ասաց 2020-ը պետք է լինի տնտեսական հեղափոխության տարի: «2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը: Սա է մեր հիմնական օրակարգն ու անելիքը, ինչ պարտավորություն ստանձնել ենք, պետք է անենք: Շատ աշխատանքներ կան»,-զրույցը լրագրողների հետ ավարտեց նախարարը:

Նիստի ավարտից հետո մի քանի հարցի պատասխանեց նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հիմնական թեման հանրապետությունում ծննդատների փակումն էր: Մասնավորապես, Մարալիկն ու Եղվարդն էին լրագրողների ուշադրության կենտրոնում: Թորոսյանը մեկ անգամ եւս նշեց, որ նախարարության գործողությունները ոչ թե քաղաքացիների դեմ են, այլ նրանց օգտին են ծառայելու: «Մեր քաղաքականությունն ուղղված է մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը, ոչ թե բուժհաստատություններ փակելուն: Ինչ վերաբերում է հեռավորություններին, ապա մենք միայն այն հեռավորությունների համար ենք արել բացառություններ, որոնք իրականում կարող են մարդու կյանքը վտանգել: Եղվարդն այդ թվում չէ: Հակառակը, Եղվարդն ամենահասանելի համայնքն է թե Երեւանի, թե Աբովյանի առումով: Վաղը հանդիպում է լինելու Կոտայքում, եւ խոսելու ենք մեր սկզբունքների մասին, իսկ եթե սկզբունքից ետ ենք կանգնում, նշանակում  է վտանգում ենք մեր քաղաքացիների կյանքը: Նույնն էլ Մարալիկի պարագայում է: Մարալիկցիների հետ երկխոսության մեջ ենք, կարծում եմ, իրենց սկսած պայքարի առիթը չկա: Այս պահին իրենք կարծես թե համաձայն են, որ չի կարող լինել ծննդատուն, որտեղ չկա նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ կամ մանկական ու ծննդկանի ինտենսիվ թերապիայի սենյակներ»,-ասաց նախարարը:

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան