

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Նախագահ Սարգսյանը կարևորել է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ իր այցի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանում կատարվելու են շուրջ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշելով, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն՝ նախագահն ասել է, որ այս նախագիծը, որը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ, կնպաստի Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն։
Նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են հայ-էմիրաթական փոխգործակցության ողջ սպեկտորին: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ՝ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված՝ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», ինչպես նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում համագործակցել նաև էմիրաթական ընկերությունների հետ»,– ընդգծել է Հայաստանի նախագահը:
Զրուցակիցները նշել են նաև սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում շահավետ համագործակցության մեծ ներուժը, մտքեր փոխանակել միջուկային էներգետիկայի, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների թվում նշվել է նաև զբոսաշրջությունը: Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության, գործարար կապերի ակտիվացման տեսակետից կարևորել է Աբու Դաբիի և Երևանի միջև ուղիղ օդային կապի հաստատումը։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանձնարարել է համապատասխան կառույցի ղեկավարին՝ քննարկել և կոնկրետ լուծում տալ հարցին:
Պատվիրակությունների կազմով հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…