Categories: Հայաստան

«Դուքյան» մեդիա Ι media.am

 

«Ով կփոխարինի Նիկոլ Փաշինյանին. 2 անուն է շրջանառվում» հոդվածն այն ռումբերից է, որը հաստատ գտնելու էր իր ընթերցողին, քանի որ դավադրությունների տեսությունն ու ՀՀ վարչապետի անունը մի տեղում արդեն հոգեցունց իրավիճակ է գծագրում,- գրում է media.am-ը։

Իսկ հոգեպես ցնցելը հետհեղափոխական Հայաստանում շատ լրատվամիջոցների «առաքելությունն» է:

Մենք այն իրավիճակում ենք, երբ շատ լրատվամիջոցների սեփականատերեր վստահ են, որ իրենց մեդիան պիտի աշխատի այնպես, ինչպես աշխատում է իրենց «հոր դուքյանը»: Այսինքն, գրեն այն, ինչ ուզում են և այնպես, ինչպես ուզում են:

Կարծես չկա մասնագիտական որևէ զսպող կոճակ, այլ կա միայն սրտի թելադրանք ու պնդում, որ իրենք ազատ են (ինչ կոճակ ուզեն, կսեղմեն, այդ թվում նաև՝ կարմիր կամ երկնագույն):

Ազատությունը մեդիա դաշտում զարմանալի բան է: Եթե անընդհատ ինքդ քեզ փորձում ես վստահեցնել, որ ազատ ես ու ընդլայնում ես սահմանները՝ զուգահեռաբար լղոզելով դրանք, հայտնվում ես մեկ այլ վանդակում:

Մեր շատ լրատվամիջոցներ ազատության սեփական պատկերացումների վանդակում են, նրանք ազատ են այնքանով, որքանով ուզում է իրենց վանդակի տերը:

Միգուցե նաև դա է պատճառը, որ հազվադեպ ենք լրատվամիջոցի հետևում տեսնում լրագրողի, այլ տեսնում ենք միայն հարթակը, որն ունի դեմք, հետևաբար՝ բոլոր իր լրագրողներին դարձնում է նույն այդ դեմքի կլոններ, նույն սպասարկման օբյեկտի մատուցողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

21 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago