Լրահոս 24/7

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան. «Այրում» կայարանից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ 1988 թվականից մինչև այս պահը Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տեսակի նավթամթերք չի ստացել, սա առաջին գնացքն է՝ 22 վագոնով։ Մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։

Սերյոժա Մկրտչյանը նաև ներկայացրեց, թե գնացքի ժամանելուց հետո ինչ աշխատանքներ են իրականացվելու «Այրում» կայարանում՝ մինչև բեռը բաց թողնելը։

«Գնացքի ժամանումից հետո, քանի որ այն չի համարվում ԵԱՏՄ բեռ, բեռն անպայման անցնելու է մաքսային ստուգում։

Ստուգումը կատարվում է հետևյալ ձևով՝ անջատվում է գնացքի բարձրավոլտ էլեկտրոլարերի մեջի հոսանքը, բացվում են ցիստեռների կափարիչները, մաքսավորները չափումներ ու նմուշառում են կատարում՝ որակն ու քանակը ստուգելու համար։ Կայարանում և մաքսային ծառայությունում փաստաթղթերը ստուգելուց հետո բեռը պատրաստվում է ուղարկման։ Այս գործընթացը տևում է մոտավորապես 2 ժամ»,- ասաց Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ գնացքի 11 վագոններն «Այրում» կայարանից շարժվելու են դեպի «Երևան» երկաթուղային կայարան, մյուս 11 վագոնները՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարան։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր Հայաստան ադրբեջանական բենզինի ներմուծմանը՝ շեշտելով, որ անկախությունից հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։

Թիվ 1

Recent Posts

Վերջին 20 տարում ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ուրեմն,…

10 hours ago

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի…

12 hours ago

Աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով. պետական պարտքը կրկնապատկվել է. Կարապետյան

Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեր ձևով» շարժման…

12 hours ago

Իրանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ Եվրոպայի խնդրանքով․ Բաղայի

Իրանը չի խզի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ եվրոպական երկրների խնդրանքով, որոնց վարքագիծը ակնհայտորեն կործանարար է…

13 hours ago

Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, կուտակվող աղբն ու ապօրինի գովազդները

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն…

13 hours ago

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են…

14 hours ago