Լրահոս 24/7

Նոր տարին բերում է նոր հույսեր, սպասումներ և պատասխանատվություն․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարին մոտենում է իր ավարտին, և մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին։

Այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլև մեկ անգամ էլ հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է։

Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարողացան արձանագրել կարևոր ձեռքբերումներ, ամրապնդել պետական կառույցները և շարունակել զարգացման ճանապարհը։

2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։ Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։

Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը։

Խաղաղությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն ճանապարհն է, որը մենք պարտավոր ենք շարունակել՝ համբերությամբ, զգոնությամբ և միասնականությամբ։
Գալիք տարում Հայաստանը կհյուրընկալի մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ։ Դրանք մեր երկրի համար մեծ հնարավորություն են՝ ներկայացնելու Հայաստանը աշխարհին, բարձրացնելու մեր պետության վարկանիշը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը։

Այդ միջոցառումների հաջող անցկացումը կախված է բոլորիս պատասխանատվությունից՝ պետական մարմիններից մինչև յուրաքանչյուր քաղաքացի։ Միասնական ջանքերով մենք կարող ենք արժանապատվորեն իրականացնել այդ առաքելությունը։

2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար։ Կայանալիք խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են մեր ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

Ազատ, արդար և վստահելի ընտրությունների անցկացումը կարևոր է մեր պետության կայունության, ժողովրդի կամքի արտահայտման և ապագայի նկատմամբ վստահության համար։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Նոր տարին բերում է նոր հույսեր, սպասումներ և պատասխանատվություն։ Թող 2026 թվականը լինի խաղաղության, համերաշխության և կառուցողական աշխատանքի տարի։ Թող տարբերությունները չբաժանեն, այլ ուժեղացնեն մեզ՝ որպես ժողովրդավարական և հասուն հասարակություն։

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և ուժ՝ միասին առաջ գնալու։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

32 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago