Լրահոս 24/7

Բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում վերականգնել իր ուժը․ Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

«Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։

Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, նա դարձել է հաղթանակած, այնուհետև նվիրական ծառայությամբ ճանաչվել տարածաշրջանում մրցունակ և միջազգային գործընկերների հետ փոխգործունակ։

Սակայն կամավորական, ֆիդայական տարանջատված ջոկատներից, զրոյից և մեծ դժվարություններով ստեղծված կանոնավոր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ, անփորձ ռազմաքաղաքական ղեկավարության անգործության և ժողովրդի միասնականության խաթարման հետևանքով, նորից վերածվեց կամավորականների խմբերի, ինչն էլ ազդեց մեր պարտությունների և դեռևս շարունակվող անհաջողությունների ընթացքի վրա։

Աներկբա է, որ բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը, տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում որոշիչ դերակատարը և միշտ կմնա, առավել ևս հիմա՝ մեզ ուղղված սպառնալիքների պայմաններում։

Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկենք բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Դա կարող է տեղի ունենալ միայն մեզ ուղղված մարտահրավերներին համահունչ կազմ հաստիքային և կառուցվածքային փոփոխություններով, ժամանակակից և հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորմամբ ու արագ համալրմամբ։ Միևնույն ժամանակ անչափ կարևոր է ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ դրանց կիրառման հմտություններին տիրապետելը, որը պետք է արտահայտվի ակտիվ մարտական պատրաստությամբ՝ սկսած ստորաբաժանումների ներդաշնակումով և դաշտային վարժվածությամբ, ավարտած խոշոր զորավարժություններով։

Ես հավատում եմ, որ Հայկական բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը և հետագայում նույնպես պատվով ծառայել ու դիմակայել մարտահրավերներին։

Ի սրտե շնորհավորելով Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ մաղթում եմ բոլորին, հատկապես սահմանին կանգնած մեր հրամանատարներին, զինվորներին անվտանգ ծառայություն, բարձր մարտական ոգի և նոր ձեռքբերումներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, խոնարհվում և խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակի ու սխրանքի առաջ։

Նրանց հավերժ փառք»,- ասվում է ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago