

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահին գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով։
Նրա խոսքով, այս ներդրումները պետության զարգացման համար են։ Ըստ վարչապետի, չնայած այս ամենին, տարօրինակ լռություն է. «Եթե գիտության հետ կապ չունեցող բան տեղի ունենա, մեկը դուրս գա, Հանրապետության հրապարակում կգոռա՝ «ծախեցին», հետևից 300 գիտնական հայտարարություն կստորագրի՝ առանց ճշտելու՝ ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց, ու սա հաստատուն գիտամտավորական կուլտուրա է Հայաստանի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ձեռքբերումների մասին եթե կառավարությունը չխոսի, ուրիշները չեն խոսի. «Սա շատ վատ բան է։ Ես առանձնապես նեղված չեմ, որովհետև սա ապագայի ներդրում է։ Բայց այս նյուանսը կարևոր եմ համարում»։
Ըստ նրա. «Բավական տարածված երևույթ է լռության գաղջ մթնոլորտը, որ ոնց եղել է ոլորտը, այդպես էլ կա։ Բայց իրականությունը դա չէ. իրականությունն այն է, որ այդ թվում բազմաթիվ ստորագրահավաքներ իրականացրած գիտաշխատողներ կառավարության գործունեության արդյունքը վայելում են, բարով վայելեն։ Ես նորանոր գիտական, քաղաքական հաջողություններ եմ մաղթում բոլորին»։
Նշենք, որ կառավարությունում քննարկվում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ 2019-2021 թվականներին ոլորտին հատկացվող պետական միջոցներն աճել են՝ 16.7 մլրդ ՀՀ դրամից մինչև 19.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 0.25-0.28 տոկոսներին։ Զարգացման որակական շրջադարձ է արձանագրվել 2022 թվականից, և միայն այդ տարի հատկացվել է շուրջ 29.78 մլրդ դրամ աճ նախորդ տարվա համեմատ, և ՀՆԱ-ի 0.38% ցուցանիշ։ 2025 թվականին գիտության ոլորտին հատկացվող միջոցները 2018 թվականի համեմատ աճել են շուրջ 2.8 անգամ՝ 181% ավելացմամբ։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…