Լրահոս 24/7

Հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է. Քոչարյան

«Չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։ Հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ խոսելով արտաքին աշխարհքաղաական գործընթացների մասին։

Նրա խոսքով, ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ն ապամոնտաժում է իր իսկ ձեռքով կառուցած աշխարհակարագը։

«ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգում արձանագրված է, որ աշխարհն այլևս բազմաբևեռ է։ Ընդունում են, որ հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից։ Հետաքրքիր արձանագրում, որ հիմնական հակառակաորդն այսօր Չինաստանն է, Ռուսաստանի հետ պատրաստ են և տեսնում են հնարավորություն Ռուսաստանի հետ կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել, Եվրոպայի գնահատականը եվրոպացիների համար նվաստատուցիչ էր, Եվրոպան դեգրադացվում է, այդ բառը չի օգտագործվում, բայց ամբողջ բնութագիրը նշանակում է հենց դա և տնտեսական, և արժեհամակարգային, և այլն, և այլն»,-մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, ըստ փաստաթղթի, ԱՄՆ հետաքրքրությունների շրջանում չէ Հարավային Կովկասը։

«Այդ փաստաղթում զրո հիշատակում Հարավային Կովկասի մասին, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այստեղ չունի ֆունդամնետալ շահեր ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային։ Սա է իրականությունը»,-ասաց նա։

Այս գործընթացներում ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Նախկին նախագահի գնահատմամբ, աշխարհը հիմա շատ ավելի վտանգավոր է։

«Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար։ Անցած անգամ նման ձևակերպումն եմ տվել, հիշեցնեմ՝ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար և նավը, և անձնակազմը, սա ուղղակի վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը»,-նշեց նա։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

14 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago