

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով ՌԴ-ին դիմել են գրավոր։
«Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը: Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ չկա: Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված. «Պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել:
Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի: Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին»,- հավելել է նա։
Ըստ վարչապետի, եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան այդ ներդրումն իրականացնել, իրենք այդ հատվածները հետ կվերցնեն. «Եւ ինքներս կանենք»,- ասել է նա։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…