

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նախարարը մասնավորապես նշել է.
«Չինաստանից դուրս եկած բեռի՝ մինչև Լոնդոն հասնելու տևողությունը ծովային ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով 35 օր է, իսկ եթե շրջանցենք Բարեհուսո հրվանդանը՝ 45 օր։ Միջին միջանցքով, երկաթուղու միջոցով դա հնարավոր է իրականացնել ընդամենը 18 օրում։ Մենք ավարտել էինք Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, հիմա, Աստծո կամոք, այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը (տենդերը), նաև իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։ Երբ այն (Զանգեզուրի միջանցքը) ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ»։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…