Լրահոս 24/7

Ես կոչ եմ անnւմ, որ hեղափnխnւթյnւն անեն. Փաշինյան

«Ես կայացված մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակայն գոհունակությունն արտահայտել եմ»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինքն է՞լ շնորհակալ, երախտապարտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Նա շարունակեց. «Մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դրա համար մենք պետք է Ադրբեջանին կամ քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներին մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ՝ ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի պրոցեսի շրջանակներում, և համոզված եմ, որ կլուծվի»:

Փաշինյանը նաև նշեց, որ այն խոսույթը՝ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է:

«Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ մեկընդմիշտ պետք է փակենք այդ թեման, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է:

Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի: Ես, որպես Հայաստանի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն: Ես կարծում եմ՝ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ժողովրդին կոչ անի հեղափոխություն անել: Ժողովուրդը հեղափոխություն չի արել, և մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք»,- ասաց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago