Լրահոս 24/7

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Արամ Ա. Կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…

6 hours ago

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…

9 hours ago

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…

11 hours ago

Խաղաղ կարգավորման դուռը բաց է. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…

11 hours ago

ՌԴ-ից ՀՀ կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…

12 hours ago

Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…

12 hours ago