Լրահոս 24/7

Ամենից շատ մենք հիշում ենք ձեր տիտանական ջանքերը, որ Հայաստանը լինի ու մնա շրջափակված. Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է.

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Երևանում մոռանում են Ռուսաստանի հսկայական ներդրումները երկաթուղում ու ստեղծված հսկայական աշխատատեղերը։ Չէ՛, մենք չենք մոռանում։ Ուղղակի չենք տեսել, ցույց տվեք, քանի՞ կայարան եք վերագործարկել, քանի՞ աշխատատեղ եք ստեղծել, եթե չեք փակել: Չենք մոռանում, որ ռուսական երկաթուղին 40 կմ/ժամ արագությամբ է բեռներ տեղափոխում /21-րդ դարում/, չենք մոռանում, որ բուն Ռուսական երկաթուղին այսօր սնանկ է։

Չենք մոռանում 1990-ի մայիսի 27-ը։ Չենք մոռանում, թե ինչպես ռուսական բանակը մտավ Երևան։ Չենք մոռանում, թե ինչպես երկաթուղային կայարանի տարածքում սկսված բախումներից հետո զրահապատ տեխնիկան ու տանկերը դուրս եկան քաղաքի փողոցներ և սկսեցիք կրակել ՀԱՅ ժողովրդի վրա: Չենք մոռանում զոհված տղաներին՝ թե՛ կայարանի մոտ, թե՛ Նուբարաշենի և Էրեբունու հատվածներում։

Երկաթուղին միայն ռելսեր չեն։ Երկաթուղին նաև հիշողություն է։

Եվ երբ խոսվում է «ներդրումների» մասին, Երևանը չի մոռանում ոչ տնտեսական պայմանագրերը, ոչ էլ պատմական գինը, որ վճարվել է… Հայաստանում ամնեզիա ունեն միայն նրանք, որ իրենց երկրի մայրաքաղաքը համարում են Մոսկվան, Երևան մայրաքաղաք ունեցողները ոչինչ չեն մոռացել: Ու եթե խոսում եք գործընկերությունից, խոսեք, թե Լաչինի միջանցքում ու՞մ գործընկերն էիք, Հակարի կամուրջի վրա ու Իվանյանում ու՞մ գործընկերն էիք, Հարավային Կովկասում՝ ո՞վ էր ձեր դաշնակիցը 2020-ին ու հետո…

Հա, ու մեկ էլ հիշեցրեք՝ Հայաստանի Հանրապետության սահմանները գոնե գիտե՞ք, թե՞ մեր սահմանները ձեզ համար եղել ու մնում են «վիճելի տարածքներ»…

Հ.Գ.
Իսկ ամենից շատ մենք հիշում ենք ձեր տիտանական ջանքերը, որ Հայաստանը լինի ու մնա շրջափակված: Դե կներեք, որ մենք ձեր Բատկայի սուզանավից դուրս ենք գալիս ու մենք աշխարհին պետք ենք, դուք մեզ ՎԱՂՈՒՑ ասելիք չունեք…

Թիվ 1

Recent Posts

Գալյանը Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշել…

20 minutes ago

Խաղաղության օրակարգի հիմքում նույն արժեքներն են, որոնց մասին խոսում էր Նարեկացին. Խաչատուրյան

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ…

31 minutes ago

ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա…

43 minutes ago

Թոշակառուներին խնդրում ենք մինչև մարտի 5-ը ձեռք բերել քարտերը, այլապես դրանք կառաքվեն տուն. Թորոսյան

Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն…

1 hour ago

Թեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. Reuters

Իրանը, սպասվում է, առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին…

1 hour ago

Հայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության…

2 hours ago