Լրահոս 24/7
28.02.2026

«Ո՞ւմ վրա էր հենված Արցախի ռազմավարությունը»

«Ո՞ւմ վրա էր հենված Արցախի ռազմավարությունը»

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը գրել է.

2022թ. հունվարի 30-ի հանրային գործիչ Թեւան Պողոսյանը ՖԲ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ հայտնել, որ ԱԺ հինգ խմբակցությունները ներկայացրել են «շատ սպասված ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ»:

Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքը միաձայն ընդունվել է նույն տարվա փետրվարի 18-ին: Այն Ադրբեջանի կողմից օկուպացված եւ վերադարձի ենթակա է ճանաչել ոչ միայն Շուշին, Հադրութը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանի մի շարք գյուղերը, այլեւ ԼՂ շուրջ բոլոր տարածքները: Փետրվարի 22-ին Մոսկվայում ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներն ստորագրել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր: Կողմերը պարտավորվել են միմյանց ներքին գործերին չմիջամտել: Փաստացի դա նշանակում էր, որ Ռուսաստանը ԼՂ խնդիրը ճանաչել է Ադրբեջանի ներքին գործ:

Փետրվարի 24 -ին Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել: Մի քանի օրից Դիլիջանում աշխատանքներն է սկսել ՀՅԴ 34 -րդ Ընդհանուր ժողովը: Արցախի հարցում Դաշնակցությունը որոշել է հասնել նրա «հողային ամբողջականության վերականգնմանը եւ միջազգային ճանաչմանը՝ որպես Հայաստանի հետ միավորման հանգրվան»: Մարտի 24-ին ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանին է հանձնել Փառուխ գյուղը եւ Քարագլուխ բարձունքի զգալի մասը: Դրան նախորդած երկու օրերին Բաքվում է գտնվել ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Կիմի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները ընդունել են Հայտարարություն, դատապարտել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, նրան զրկել ԼՂ կարգավիճակի հարցով բանակցելու լիազորությունից եւ պնդել, որ «Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»:

Նույն տարվա մայիսին Ռուբեն Վարդանյանը «Ֆորբսի» ռուսական տարբերակին հարցազրույց է տվել եւ ասել, որ երբ աշխարհում դաժանություն է, պետք է վերադառնալ հայրենիք, որքան էլ երկիրը բարդ լինի:


Թվարկածը ոչ թե ենթադրությունների, այլ ստույգ փաստերի օրգանապես ներհյուսված շղթա է, ինչից միայն մի տրամաբանական հարց է ծագում. քաղաքական այս դեմարշների հեղինակներն ինչի՞ եւ ու՞մ վրա էին հույս դրել, երբ մեկ երրորդով Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Արցախում հռչակում էին նրա հողային ամբողջականության վերականգնման եւ միջազգային ճանաչման հասնելու նպատակ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է