Categories: Հայաստան

ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան

 

Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմումը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,-գրել է Մակինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Թովմասյանը հայտարարություն էր տարածել։

«Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»,-ասված է Հրայր Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ։

ՍԴ նախագահը նշել էր, որ 20 օր կսպասի, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

«Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-ասել էր նա։

Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

9 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

20 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

29 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

35 mins ago

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են…

43 mins ago

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Իրանի նախագահի առաջին տեղակալին, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին…

44 mins ago