Աշոտ Ղուլյանն ու Մասիս Մայիլյանն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արդյոք Արցախի նախագահի թեկնածուների, Արցախի ժողովրդի համար ընդունելի են ՀՀ նախկին իշխանություններից ժառանգություն մնացած այն կետերը, որոնց վրա կանգ են առել բանակցությունները:

Աշոտ Ղուլյանը նշել է.

«Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Մասիս Մայիլյանը հայտարարել է.

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխոր վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։

Հիշեցնենք, հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին հորդորեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության եւ բանակցությունների  այժմյան ընթացքի վերաբերյալ:

«Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Արցախի ժողովուրդն ասի այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Հայաստանի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է՝ ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կորոշեն, որ սա է բանակցությունների հիմքը, որ սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Հիմա ես առաջարկում եմ եւ պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն, սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ»,-ասել էր վարչապետը:

editors

Recent Posts

Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում…

7 mins ago

Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ…

11 mins ago

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

13 mins ago

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի…

20 mins ago

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

16 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

16 hours ago