Լրահոս 24/7
19.03.2026

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում են հայտնվել Հայաստանում հանցավորության, մասնավորապես՝ սպանությունների թվի մասին խոսակցությունները։ 

Յուրաքանչյուր արձանագրվող դեպքից հետո սոցիալական ցանցերում հնչում են մտահոգություններ, թե Հայաստանում սպանությունները շատացել են, «կրիմինալը աճել է», և հարցեր «Հայաստանում ապրելը վտանգավո՞ր է» (123)։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե իրականում ինչ են ասում թվերը, և ինչպես է փոխվել հանցագործությունների հաշվառման համակարգը։

2010-2025 թվականների սպանությունների ցուցանիշը Հայաստանում

2010-2017 թթ. Հայաստանում տարեկան արձանագրվել է միջինում 52 սպանություն, իսկ 2018-2025 թթ.՝ 50 դեպք։ 

Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով սպանությունների միջին թիվը նվազել է։

Հին vs նոր հաշվարկի մեթոդաբանություն. ե՞րբ է կատարվել հանցագործությունը

Երկար տարիներ Հայաստանում կիրառվել է հանցագործությունների թվի հաշվարկի մեթոդաբանություն, որով հանցագործությունները գրանցվում էին ըստ հաշվառման տարեթվի, այլ ոչ թե փաստացի կատարման ժամանակի։ Սա նշանակում է, որ եթե օրինակ՝ 2010 թվականին կատարված հանցագործությունը հայտնաբերվում էր 2023-ին, այն ներառվում էր 2023-ի վիճակագրության մեջ՝ խեղաթյուրելով իրական վիճակագրական պատկերը։

Ի՞նչ է փոխվել. հանցավորության վիճակագրությունը վարելու,  տվյալները հավաքագրելու, վերլուծելու նպատակով 2026 թվականի սկզբին ստեղծվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, և ներդրվել մեթոդաբանության նոր մոտեցում։ Այժմ արդեն հանցավորության վիճակագրությունը տարբերակում է.

  • հանցագործության հաշվառման տարին (երբ է գործը բացվել)
  • փաստացի կատարման տարին (երբ է հանցանքը տեղի ունեցել)։

Նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հաշվառված հանցագործությունների ընդհանուր թվից առանձնացնել նախորդ տարիներին կատարված դեպքերը և ունենալ ինչպես տվյալ տարում հաշվառված հանցագործությունների ընդհանուր թիվը, այնպես էլ տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։

Օրինակ՝ 2025 թվականին հաշվառվել է 46,337 հանցագործություն, սակայն նոր մեթոդաբանությամբ պարզվել է, որ դրանցից միայն 40,722-ն են փաստացի կատարվել 2025-ին։ Մնացած 5,615-ը նախորդ տարիների դեպքեր են։ 

Սա ցույց է տալիս, որ իրականում 2025-ին հանցավորության մակարդակը 2024-ի համեմատ, նվազել է 3.2%-ով։

«Սպանության հատկանիշներով» վարույթների շփոթը

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ պետությունը յուրաքանչյուր մահվան դեպք որակում է որպես սպանություն (ՀՀ ՔՕ 155-րդ հոդված), որպեսզի ապահովվի քննության ամենախիստ ռեժիմը։

Այժմ պաշտոնական վիճակագրությունը տարբերակում է սպանության հատկանիշներով նախաձեռնված վարույթների երկու խումբ:

  1. Հաստատված սպանություն. երբ առկա են դիտավորյալ կյանքից զրկելու անհերքելի փաստեր (հրազենային վնասվածք, բռնության հետքեր և այլն)։
  2. Այլ դեպքեր. հանկարծամահություն (2022-ից ներառվում է սպանության հոդվածի տակ), անհայտ կորելը, դժբախտ պատահարները կամ մարդկային մասունքների հայտնաբերումը։ Ի դեպ, ՆԳՆ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ այս խմբում ընդգրկված դեպքերը վերջնարդյունքում կա՛մ վերաորակվում են այլ արարքի, կա՛մ քրեական վարույթը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ 

Ի՞նչ են հուշում թվերը (2024-2025 թթ. համեմատական)

Ըստ նոր մեթոդաբանության տվյալների.

  • մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23.2%-ով (2024թ.՝ 7508, 2025թ.՝ 5769)։ 
  • հաստատված սպանությունների թիվն աճել է ընդամենը 5-ով (2024թ.՝ 45 դեպք, 2025թ.՝ 50 դեպք)։

Այսպիսով, ստացվում է, որ սպանությունների տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ մնում է չափազանց ցածր՝ 0.1% (50-ը 40․722 թվի շուրջ 0․1 տոկոսն է):

Ինֆորմացիոն մանիպուլյացիա. ինչպես է համացանցում ձևավորվում սպանությունների «աճի» կեղծ տպավորությունը

Լրատվամիջոցներում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, հաճախ սպանությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը ուղեկցվում է մանիպուլյատիվ հնարքներով՝ «սպանությունները աճում են», «այլևս ապահով չենք  զգում» և այլն։ 

Այս խոսույթը հատկապես ակտիվանում է քաղաքական գործիչների շրջանում քաղաքական կարևոր իրադարձությունների համատեքստում, և դրա նպատակը հանրության շրջանում անվստահություն, վախ և անապահովության զգացում տարածելն է։ 

Տեղեկատվական կրկնողություն և «անընդհատության» պատրանք 

Նույն սպանության դեպքի վերաբերյալ տարբեր աղբյուրների կողմից շաբաթներ շարունակ պարբերական հրապարակումները կամ նոր մանրամասների (այդ թվում՝ տեսանյութերի) տարածումը հանրային դաշտում ստեղծում են թյուր տպավորություն, թե հանցագործությունները տեղի են ունենում անընդհատ: Այս մեթոդով մեկ առանձին դեպքը վերածվում է երկարատև տեղեկատվական աղմուկի, ինչը խեղաթյուրում է հանցավորության իրական վիճակագրական պատկերը:

Ժամանակագրական խեղաթյուրում և հին դեպքերի «վերակենդանացում»

Հաճախ հանդիպում է երևույթ, երբ տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ նոր տվյալները տարածվում են առանց դեպքի փաստացի ժամանակաշրջանը նշելու: Սա ստեղծում է կեղծ պատկեր, թե հանցագործությունը նոր է կատարվել: 

Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանում սպանությունների «վտանգավոր աճի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հանցագործությունների հաշվառման նոր մեթոդաբանությունը թույլ է տալիս զերծ մնալ վիճակագրական «ուռճացումներից»։ 

Լրահոս
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
16:40
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
16:33
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
16:27
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
16:10
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
15:51
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
15:33
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
15:04
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
14:47
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
14:23
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
14:06
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
13:46
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան