Լրահոս 24/7
23.03.2026

Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու

Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու

Երրորդ Հանրապետությունը չի ընկնելու, մեզ չեն կռտելու, մեզ չեն անվանելու փախածներ և մատ թափ տան մեզ վրա մետրոյի վագոններում, մեզ չեն նվաստացնելու, մեր զինվորներին մեր իսկ իշխանությունը չի կոչելու դասալիք, մեզ չեն արգելելու խոսել և մտածել այն ինչ ուզում ենք, որովհետև մենք մարդ ենք բլյած, մենք ունենք ինքնասիրություն և ազգային հպարտություն, մեզ չի կարելի անընդհատ նվաստացնել ու վախացնել, սուկա. մենք Երրորդ Հանրապետությունն ենք – դա 88-ի շարժումն է և հազարավոր մեր պես մարդիկ փողոցներում ու Բաղրամյանի շենքերի կտուրներին, դա մեր մայրերն են 80-ականների անհասկանալի չոլկեքով և հայրերը ծիծաղելի բեղերով, նստած ծխոտված խոհանոցներում, ովքեր հավատում էին Անկախ Հայաստանի գալիքին, դա գույնզգույն կոշիկներ հագած և իրենց բանակի տեղ դրած մեր տղերքն են, ովքեր ջոկատներ էին կազմում կռիվ գնալու համար, դա սովետից մնացած գործարանի բանվորներն ու ինժիներներն էին առանց աշխատավարձ, ովքեր եղած բանկա-բութուլկից զենք էին սարքում Արցախի համար, դա լուսավոր աչքերով երեխաներն են, ովքեր 88-ի Երևանյան փողոցներում բուկլետներ էին բաժանում վաղվա անկախության հանրահավաքին, դա անկախության շեփորն է և մեր Անկախության Հռչակագիրը, դա Արցախյան հաղթանակն է և սրտի խորքում ամեն մեկիս պահած հավատը, որ մենք ինչ որ բան արժենք որպես ժողովուրդ, որ մեզ միայն չեն կոտորել և ունեզրկել անասունի պես: Երրորդ Հանրապետությունը հաղթանակի պետություն էր, ոչ թե առաջարկվող 4-րդը` պարտության, նվաստացման և սեփական մեռելներին քարկոծողների երկիր: Այո, մենք պարտվել ենք, բայց պարտվել էլ կարելի է մարդավարի, ոչ թե պարտությունդ վերածես ինքնաոչնչացման:

Այո, հաղթանակին հոջորդեց 90-ականների ռեստորաններում վախեցած մատուցողների աչքի առաջ ասֆալտի ֆիդայինների և կռված տղեքի բազառներն ու Կրակեմ Հրաչների անվերջ սագաները, Քոչարյանի վանդալիզմը և Սերժի կեղծ Նժդեհական ճառերով ու ուսխորհուրդների հանրապետական լակոտներով կառավարումը, անարդարությունը, սուտը, աղքատությունը, անհավասար պայմանները և լիքը ուրիշ բան ու Երրորդ Հանրապետության երազանքը խամրեց:

Բայց Երրորդ Հանրապետությունը ոչ այնքան Արցախի մասին է, այլ մեր մասին, նրանց ովքեր ուզում են ունենալ ուժեղ և հաղթանակած պետություն, ոչ թե պետություն, որը ուղղակի ուզում է ապրել լավպատրաստ նվաստանալու և զիջելու ամեն ինչ տարածքներ, ճանապարհներ, գերիներ, պատրաստ խոսելու միայն նրանից ինչ թույլ կտա ադրբեջանցին:
Երրորդ Հանրապետությունը պիտի ապրի – պիտի ապրի մեր ցանկությունը ունենալու ուժեղ և անկախ պետություն, պետություն, որը չի խուրդում իր գերիներին, որը չի թողնում որ 300.000 ադրբեջանցի գա ու ապրի մեր գյուղերում ու քաղաքներում, իսկ վաղն էլ` մեր փոխարեն, որը կարողանում է ասել ոչ, պետություն, որը կլինի արդար և կստեղծի հավասար պայմաններ իր քաղաքացիների համար:

Երրորդ Հանրապետությունը պիտի լինի, ոչ այն պատճառով, որ Արցախյան շարժումը չի ավարտվել կամ ինչ որ մեկը ուզում է պատերազմ, այլ որ Երրորդ Հանրապետությունը Անկախության և արժանապատիվ պետություն ունենալու մասին է, Երրորդ Հանրապետությունը Մենքի մասին է:
Երրորդ Հանրապետությունը պիտի լինի և մենք կգտնենք ձևը այն պահելու:

Արամ-Նեմրութ Թարվերդյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է