Գործընկերային նյութեր
23.03.2026

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել

Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբն օրերս ստորագրել են  գործընկերության պայմանագիր, որով Բանկը վերսկսում է իր աջակցությունն ակումբին և մարզում սպորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանն ասել է․ «Երբ խոսում ենք Գյումրիի մասին, անհնար է չհիշել սպորտը, մասնավորապես «Շիրակ» ակումբը։ «Շիրակ» ակումբը շատ մեծ քանակի երկրպագուներ ունի, և Ֆասթ Բանկն իր երկու մասնաճյուղերով անմասն չի մնում դրանից։ Շատ ուրախ ենք, որ նորից վերսկսել ենք մեր համագործակցությունը «Շիրակ» ակումբի հետ։ Լիահույս ենք, որ այդ համագործակցությունն ակումբին կբերի նոր հաղթանակներ և մեծ ոգևորություն իր երկրպագուներին»:

Հավելենք, որ «Շիրակ»-ը հայկական ամենահին տիտղոսակիր ակումբներից է, որը մշտապես իր շուրջն է համախմբում տեղի մարզասերներին։ Ակումբում վստահ են՝ գործակցությունը նոր խթան է ինչպես թիմի, այնպես էլ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար։

«Երբ մեր գործընկերն էր Ֆասթ Բանկը, մենք նվաճել ենք Հայաստանի Սուպեր գավաթը 2 տարի առաջ: Այս պահին «Շիրակ» ակումբը բռնել է քաղաքականություն՝ ավելի շատ ուշադրություն է դարձնում տեղի կադրերին՝ Գյումրիի երեխաներին, սաներին՝ տեղ տալով մեր երեխաներին ավելի առաջ գնալու: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունն էլ ավելի կնպաստի ֆուտբոլի, առհասարակ սպորտի զարգացմանը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում», – ասել է Շիրակ ՖԱ գործադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման հիմնախնդիրները։ Այս տարի Ֆասթ Բանկն արդեն գործակցության պայմանագրեր է կնքել «Վան» ֆուտբոլային ակումբի, «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի և «Երևան» ֆուտզալի ակումբի հետ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան