Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
«Մենք շարունակելու ենք անխոնջ, առանց լարվելու, շատ հանդարտ հավաքել, վերլուծել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին և զեկուցել վարչապետին ու ԱԽ-ին»,- ասել է նա։













