Լրահոս 24/7
13.05.2026

Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչու՞ մեր Արցախը մերը չէ. Աթանեսյան

Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչու՞ մեր Արցախը մերը չէ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

1997թ․ մարտին չորս ամիս առաջ համաժողովրդական քվեով ԼՂՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տվեց եւ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Օրենքով արտահերթ ընտրությունները պետք է կայանային քառասունօրյա ժամկետով։ Իրականում դրանք տեղի ունեցան վեց ամիս հետո։ Ինչու՞։

Նախագահի պաշտոնում ընտրվեց Արկադի Ղուկասյանը եւ վարչապետ վերանշանակեց Լեոնարդ Պետրոսյանին։ Ինը ամիս հետո Լեոնարդ Պետրոսյանը հրաժարական տվեց եւ տեղափոխվեց Երեւան։ Ինչու՞։

Լեոնարդ Պետրոսյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց Ժիրայր Պողոսյանը։ Մեկ տարի հետո նա պաշտոնանկ եղավ եւ տեղափոխվեց Երեւան։ ԼՂՀ վարչապետ նշանակվեց Անուշավան Դանիելյանը, որ Ղրիմից տեղափոխվել էր Երեւան։ Ինչու՞։

2000թ․ մարտին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարվեց մահափորձ։ Ձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ դատվեց մի քանի ամիս առաջ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացված Սամվել Բաբայանը։ Չորս տարի հետո նրան ներում շնորհվեց, եւ Բաբայանը տեղափոխվեց Երեւան։ Ինչու՞։

2005թ․-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը չմասնակցեց եւ պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվեց Երեւան։ Ինչու՞։

2007թ․ պաշտոնը թողեց Արկադի Ղուկասյանը եւ տեղափոխվեց Երեւան։ Երեւան վերադարձավ նաեւ Անուշավան Դանիելյանը։ Ինչու՞։

1996թ․ նախագահական ընտրւթյուններից հետո ԼՂՀ-ում ձեւավորվել էր ուժեղ եւ հաջորդների հետ համեմատած՝ ամենապրոֆեսիոնալ իշխանություն․ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ՝ Լեոնարդ Պետրոսյան, Ազգային ժողովի նախագահ՝ Օլեգ Եսայան, ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայան, արտաքին գործերի նախարար՝ Արկադի Ղուկասյան։

Այդ թիմը ինչու՞ քանդվեց՞։

Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչու՞ մեր Արցախը մերը չէ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է