Facebook
05.03.2020

ԼՀԿ-ի գործողությունները որոշ դրվագներում նույնանում են ՀՀԿ-ի գործողությունների հետ. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ԼՀԿ-ի գործողությունները որոշ դրվագներում նույնանում են ՀՀԿ-ի գործողությունների հետ. «Իմ քայլ»-ի պատգամավոր

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԼՀԿ-ի գործողությունները որոշ դրվագներում նույնանում են ՀՀԿ-ի գործողությունների հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից բացարձակ սուտ և զրպարտիչ խոսքեր հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության ու մեր ողջ քաղաքական թիմի հասցեին։

Մարուքյանը մեզ մեղադրեց ատելության խոսք տարածելու, ատելության խոսքը չդատապարտելու, ֆեյքեր պահելու, մեդիաներ ունենալու և, առիթը բաց չթողնելով, նաև Էջմիածնում «ոչ»-ի թաղումը մեր կողմից կազմակերպված լինելու մեջ։

Կանեմ երկու արձանագրում․

1․ «Իմ քայլը» խմբակցությունը և կառավարող քաղաքական ուժը մշտապես դատապարտել է ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում։ Դրա գործնական ապացույցն է «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու մասին» ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագիծը, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կողմից ստեղծված «Ատելության խոսքի դեմ պայքարի» աշխատանքային խմբի ստեղծումը, հայտարարության տեսքով ատելության խոսքի դատապարտումը և մի շարք հրապարակային ելույթներ, հարցազրույցներ, գրառումներ, մեկնաբանություններ․․․

Սա փաստում է Մարուքյանի կողմից հնչեցված արտահայտությունների բացարձակ սուտ լինելու մասին։

2․ Մինչ այս պահը կառավարող քաղաքաքական ուժին մեդիաներ պահելու, ֆեյքեր աճեցնելու, համացանցում ատելության խոսք տարածելու մեջ մեղադրում էին բացառապես նախկին իշխանության ներկայացուցիչները հեղափոխությանը խոչընդոտելու ու մեր քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։
ԼՀԿ-ն նույն բանն անում է ԱԺ ամբիոնից, խմբակցության ղեկավարի մակարդակով։

Սա առնվազն ինձ թույլ է տալիս որոշ դրվագներում (և դրանք գնալով շատանում են) ԼՀԿ-ի գործողություններն ու նպատակները նույնացնել ՀՀԿ-ի գործողությունների ու նպատակների հետ։

Ինձ համար ընդդիմությունն առաջին հերթին հաջորդ իշխանությունն է։
Ցավոք, դեռ ժամանակ է պետք։

Հ․Գ․ Իսկ մինչ այդ, մենք ամենայն անկեղծությամբ ու նվիրումով կերտում ենք մեր երազանքների Հայաստանը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին