Որակյալ ժամանց

Հայտնի Got Milk? արշավը տեղայնացվել է «Կաթը սեր է» ջերմ կարգախոսով | gastrovino.mediamax.am

 

| gastrovino.mediamax.am

Կաթն այն մթերքներից է, որոնք մեր առօրյայի եւ սննդակարգի անբաժանելի մասն են, ինչպես, օրինակ՝ սուրճը, թեյը, գինին… Օրվա ընթացքում գոնե նախաճաշին մենք, մեր ընտանիքի անդամները՝ հատկապես փոքրիկները, կաթնամթերքի առնվազն մեկ տեսակ օգտագործում ենք, էլ չասած կաթով սուրճի մասին, որը շատերի սիրելի ըմպելիքներից է: 

Առաջին հայացքից գուցե կարող է խորթ հնչել, բայց կաթի եւ կաթնամթերքի օգտագործումը եւս պահանջում է մշակույթ: Մենք գիտենք կաթի օգտակար հատկանիշների մասին, բայց արդյո՞ք դրա օգտագործումը մեր սնվելու մշակույթի մասն է կազմում: 

Վերջին օրերին քաղաքի տարբեր հատվածներում եւ սոցիալական ցանցերում կարող եք հանդիպել շատ էմոցիոնալ լուսանկարների շարքի՝ «Կաթը սեր է» դրական կարգախոսով: 

Արշավի նախաձեռնությունը «Yeremyan Projects» ռեստորանային ընկերությանն է, որն այժմ հանդես է գալիս նոր «Yeremyan Products» ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրանքը: Թե որքանով այս արշավը կապ ունի Հայաստանում կաթ եւ կաթնամթերք օգտագործելու մշակույթի տարածման կամ «կաթի պաշտամունքի» հետ, պարզեցինք՝ զրուցելով «Yeremyan Projects»-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գեւորգյանի հետ, ով մեզ ներկայացրեց արշավի նպատակներն ու մանրամասները:

-Անահի՛տ, «Yeremyan Projects»-ը միշտ աչքի է ընկնում իր յուրօրինակ միջոցառումներով եւ հետաքրքիր արշավներով: Ահա եւ հերթական ստեղծագործ մոտեցումը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

– Արդեն տասնամյակից ավելի լինելով ռեստորանային ոլորտում՝ «Yeremyan Projects»-ի առաքելությունն է եղել արժեքներ ստեղծելը, Հայաստանում հյուրընկալության եւ ռեստորանային մշակույթը զարգացնելը եւ հայկական խոհանոցն ու հյուրընկալությունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելը: Տարիներ շարունակ մեր ցանկացած միջոցառում եւ արշավ մենք ուղղել ենք այդ առաքելության իրագործմանը:

«Կաթը սեր է» արշավը դրանցից մեկն է, որն իրականացնում ենք «Yeremyan Projects» ընկերության նոր «Yeremyan Products» նախագծի շրջանակում: Արշավի հիմնական նպատակն է մեր բնակիչների շրջանում ձեւավորել կաթ եւ կաթնամթերք օգտագործելու նոր եւ ճիշտ մշակույթ: Բացի ռեստորանային նախագծերից, այսօր «Yeremyan Projects»-ը նաեւ ներկայանում է իր սեփական տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրանքով, որն ի սկզբանե նախատեսված էր մեր ընկերության նախագծերը սպասարկելու համար: Սակայն արդեն մայիսից մեր ֆերմայից ստացած կաթնամթերքը հասանելի է նաեւ երեւանցիներին:

Այս արշավը մենք, կարելի է ասել, սկսել ենք դեռ 2017 թվականին, երբ բացվեց «Լավաշ» ռեստորանը: «Լավաշ»-ի գործունեության առանցքում է մոռացված հայկական բրդուճային նախաճաշի ու առավոտյան սնվելու գեղեցիկ մշակույթի վերականգնումն ու տարածումը: Իսկ ինչ հայկական ավանդական կոլորիտային նախաճաշ առանց կաթի եւ կաթնամթերքի: Եվ մեր հմուտ խոհարարները ստեղծեցին նախաճաշի՝ կաթնամթերքով պատրաստված ուտեստներով հարուստ ճաշացանկ: Կցանկանայի նշել, որ կաթնամթերքով պատրաստված ուտեստները շատ սիրված եւ պահանջված են մեր հյուրերի կողմից, օրինակ` կաթնաշոռով գնդիկներ ու նրբաբլիթները: Ասել, որ Հայաստանի բնակչությունը կաթ եւ կաթնամթերք չի օգտագործում, ճիշտ չէ: Կաթնամթերքը մեր՝ հայերիս ամենօրյա սեղանի մասն է՝ հատկապես պանիրը, մածունը, թթվասերն ու կաթնաշոռը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Շատ տեղերում ձայնն օգտագործվում է որպես խոշտանգման միջոց. Թորոսյան

Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…

2 minutes ago

Սպառազինության նոր նմուշների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…

13 minutes ago

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…

28 minutes ago

Ցավոք, մեզ չեն ընդունում ՆԱՏՕ․ Զելենսկի

Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…

50 minutes ago

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է «Սուջա» գազաչափիչ կայանի վրա

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Սուջա» գազաչափիչ կայանի վրա, որը գտնվում է Կուրսկի մարզի Սուջայի…

1 hour ago

Հայաստանը դարձավ ՆԲԵՖ լիիրավ անդամ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 2025թ մարտի 5-8 կայացավ Ներքին բժշկության եվրոպական…

1 hour ago