«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ին ու Քոչարյանին կից գործիչները, Միքայել Մինասյանը, նույնիսկ «Քեթրինի» Միհրան Պողոսյանը և կոռումպացված համակարգի բազում այլ ներկայացուցիչներ, ի վերջո, մի նավի վրա հայտնվեցին:
Այդ նավը պետք է խորտակել, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվեն նորմալ մարդիկ (և ոչ կոռուպցիոներները), որ Հայատանում ստեղծվի նորմալ ընդդիմություն (որը ոչ թե իր թալանածն է պաշտպանում, այլ, պարզապես, ունի այլ հայասցքներ, քան իշխանությունը):
Այդ նավը խորտակվելու է:

















