Facebook
15.06.2020

Վեթինգ կլինի՝ ի հեճուկս անիրավ դատավորների և ԲԴԽ-ի՝ հանցավորություն հովանավորող անդամների. Արման Բաբաջանյան

Վեթինգ կլինի՝ ի հեճուկս անիրավ դատավորների և ԲԴԽ-ի՝ հանցավորություն հովանավորող անդամների. Արման Բաբաջանյան

 

Վեթինգ կլինի՝ ի հեճուկս անիրավ դատավորների և ԲԴԽ-ի՝ հանցավորություն հովանավորող անդամների: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա գրել է, որ այսօր որպես Վեթինգի դիմադրական շարժման ներկայացուցիչ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են գործող կառուցակարգերի ու իրավակարգավորումների շրջանակներում դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ նոր օրենսդրական կարգավորումների ընդունման հնարավորությունները։

«Հուրախություն ինձ, մենք գրեթե համակարծիք էինք այն հարցում, որ վեթինգի իրականացման գործընթացը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից, որն ըստ էության ֆիլտրող դեր ու նշանակություն ունի դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում և իր ներկայիս գործելաոճով ուղղակի խոչընդոտ է հանդիսանում այդ ճանապարհին։ Հետևաբար մեր առաջնային խնդիրը պետք է լինի ինչպես արդեն իսկ գործող, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, նոր ընդունվելիք իրավակարգավորումներով Բարձրագույն դատական խորհուրդը վեթինգի իրականացման խոչընդոտից վեթինգի իրականացման առաջամարտիկի վերածելը։

Մենք դա անելու ենք կամ ԲԴԽ գործող կազմի հետ, կամ եթե անհրաժեշտություն առաջանա՝ առանց նրա։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհին վեթինգն անխուսափելի է ու այլընտրանք չունի։ Մենք բոլոր հնարավոր միջոցներով հասնելու ենք դրա իրականացմանը։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ առանց երկրում առկա մյուս հիմնարար ու համակարգաստեղծ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, վեթինգի գործընթացը չի կարող ցանկալի արդյունքներ ապահովել։ Հետևաբար մեր առաջնահերթ խնդիրն է Ազգային ժողովի միջոցով սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը ու գործող ապօրինի Սահմանադրական դատարանի գործունեության դադարեցումը։

Դա մեծագույն խթան կհանդիսանա ինչպես վեթինգի, այնպես էլ դատաիրավական ոլորտի առավել լայն ու ընդգրկուն բարեփոխումների իրականացման համար։ Այս ճանապարհին մեզ սպասում է հսկայածավալ աշխատանք, ինչի նպատակով Ռուստամ Բադասյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական։ Զուգահեռաբար Վեթինգի դիմադրական շարժումը շարունակում է իր փաստահավաք գործունեությունը, ինչի շրջանակներում մենք փաստագրում ենք անցած տարիներին, տասնամյակներին կայացված ապօրինի դատական վճիռների ու դրանց զոհ դարձած քաղաքացիների պատմությունները։

Այդ փաստական բազայի հիման վրա մենք առաջիկայում հանդիպումներ կունենանք նաև այլ պատկան կառույցների, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կներկայացնենք մեզ հասու դարձած պատմությունները։ Հույս ունենք, որ դրանց հիման վրա կհարուցվեն կարգապահական վարույթներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական գործեր։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհը հեշտ չէ, այդ ճանապարհին առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ խոչընդոտներ։

Դրանք մենք հերթով հաղթահարելու ենք ու հասնելու ենք մեր վերջնանպատակին՝ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների միջոցով արդարադատության հաստատմանը։ Հանուն ՀՀ քաղաքացու ու հանուն Հանրապետության»,- գրառել է Արման Բաբաջանյանը:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին