Քաղաքականություն

Ամեն ինչ լավ է լինելու՝ լիահույս է Նաիրա Զոհրաբյանը

 

Նաիրա Զոհրաբյանը կրկին պնդում է՝ այս ամենը սկսվել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո, իսկ լրագրողի նկատառմանը, որ Դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ նշված է ամիսներ առաջ հավաքված նյութերի մասին, պատգամավորը հայտարարեց․«Արթուր Դավթյանն իր միջնորդության մեջ ինչ ասես կարող էր նշել։ Կարող էր նշել, որ նյութերը նախապատրաստվել են, ասենք, խորը միջնադարում կամ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում»։

Զոհրաբյանը վստահ պնդում է՝ որևէ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին, կամ իքսին, կամ իգրեկին գումար տվել է ընտրական կաշառք բաժանելու համար, չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ նման բան չի եղել։

Պատգամավորն արձանագրեց, որ խուզարկություններ են կատարվել կուսակցության անդամների և նրանց հետ փոխկապակցված բոլոր անձանց և մերձավորների ընտանիքներում, առգրավվել են «ինչ կա-չկա»՝ համակարգիչներ, հեռախոսներ, նաև խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր գրասենյակի իր աշխատասենյակը, որտեղ վերջին անգամ պատգամավորը եղել է 3 կամ 4 տարի առաջ՝ փնտրելով հիմնավորում իր և ընտրական կեղծարարության միջև։

Այդուամենայնիվ՝ Նաիրա Զոհրաբյանը լիահույս է, որ այս ժամանակները անցնելու են, և ամեն ինչ լավ է լինելու։ Նա ակնկալում է, որ Դատարանը չի կատարի քաղաքական պատվեր և վճիռ կայացնող դատավորը հավատարիմ կմնա բացառապես ՀՀ Քրեական օրենսգրքին և արդարադատությանը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ավարտվել…

33 mins ago

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

13 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

15 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

15 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

15 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

16 hours ago