Հայաստան
23.06.2020

ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին. Ռուստամ Բադասյան | 1in.am

ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին. Ռուստամ Բադասյան | 1in.am

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասել է, որ գնահատական չի կարող տալ դատաիրավական բարեփոխումների ծրագրին, և որ ԲԴԽ առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ կարելի էր ավելի լավը անել, ունենալ ավելի պարզ բարեփոխումների համակարգ, որի համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում։

«Առաջին լրատվական»-ն այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

–Պարոն նախարար, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախնական քննարկումների փուլում ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որ կառավարությունը չի ընդունել, և Ռազմավարության վերաբերյալ ի՞նչ գնահատականներ են առ այսօր հնչել ԲԴԽ նախագահի կողմից։

– Վերջին հարցից սկսեմ։ Ես հիշում եմ, որ պարոն Վարդազարյանը բավական բարձր գնահատական էր տվել մեր բարեփոխումների ծրագրին։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ից ստացված առաջարկներին, ապա չեմ հիշում որևէ կոնցեպտուալ առաջարկ, որ ընդունած չլինենք։ Հիմնականում տպավորություն էր, որ մեծ դիմադրություն կա դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմի՝ 25 տարեկան դառնալու մասով, ինչը կոնցեպտուալ խնդիր չէր։ Թեև դատական համակարգը «փակ պահելու» ցանկության տեսանկյունից միգուցե դառնում է բավական կոնցեպտուալ կետ։

– Ի՞նչ նկատի ունեք  համակարգը «փակ պահել» ասելով։

– Նկատի ունեմ, որ կա մոտեցում, որ դատավոր պետք է դառնան կա՛մ դատավորների օգնականները, կա՛մ դատական դեպարտամենտում աշխատող անձինք, սակայն մեր մոտեցումն է ապահովել համակարգից դուրս, երիտասարդ դատավորների մուտքը համակարգ և այդպիսով նոր արյան ներարկումը։ Նաև պետք է աշխատել դատավորների թեկնածուների լայն ցանկ ստեղծելու հնարավորության վրա։

-Պարոն Վարդազարյանը նաև նշել էր, որ թեև իրենց առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել, այդուհանդերձ, ընտրված այս տարբերակը շատ ավելի լավն է, «քան այն հախուռն ցանկությունները, որ որոշ քաղաքական գործիչներ հայտնում են մամուլում»։

– Այո՛, երբեմն կա անհիմն քննադատություն, բայց, կարծում եմ, քննադատությունների մեծ մասը տեղին է։ Մի՞թե հասարակությունը, մասնագիտական հանրույթը չի նկատում, որ դատական համակարգում շարունակվում են կոռուպցիոն երևույթները, մի՞թե պարզ չէ, որ բազմաթիվ արատավոր երևույթներ առ այսօր շարունակվում են։ Հետևաբար ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք. Դատական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն և նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդարացի կարգապահական պատասխանատվության որոշումներ ընդունել և նպաստել դատական համակարգի առողջացմանը։ Հենց ԲԴԽ-ն է այն մարմինը, որն իր գործունեությամբ կարող է վերջ դնել դատական համակարգի նկատմամբ սուբյեկտիվ և օբյեկտիվ քննադատությունների տարափին։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան