Facebook
23.06.2020

Ամոթի զգացում չի կարող ունենալ Հայաստանում ավելի քան քսան տարի ընտրություններն ու դրանց արդյունքները զանգվածաբար բռնաբարած դատարանի նախագահը

Ամոթի զգացում չի կարող ունենալ Հայաստանում ավելի քան քսան տարի ընտրություններն ու դրանց արդյունքները զանգվածաբար բռնաբարած դատարանի նախագահը

 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սահմանադրական դատարանի հեռացող նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարել է, թե ամոթի զգացում է ապրել Ազգային Ժողովի երեկվա քննարկումների ու ընդունված որոշումների համար։

Իրականում Հրայր Թոմմասյանն անկեղծ չէ, քանի որ անկեղծ լինելու դեպքում պետք է ասեր, որ ապրել է ոչ թե ամոթի, այլ ափսոսանքի զգացում, քանի որ ԱԺ-ում տեղի ունեցածի արդյունքում զրկվելու է այն պաշտոնից, որն այդքան կարևոր է իր և իր քաղաքական հովանավորների համար։

Ինչ վերաբերում է ամոթին, ապա այդ զգացումը չի կարող ունենալ Հայաստանում ավելի քան քսան տարի ընտրություններն ու դրանց արդյունքները զանգվածաբար բռնաբարած, դրանք օրինականացրած դատարանի ներկայացուցիչն ու առավել ևս նախագահը։

Ամոթի զգացում չի կարող ունենալ մեկը, ով ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահի, այլև դրանից ավելի վաղ՝ Արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորի, ապա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոններում անդառնալի վնասներ է հասցրել Հայաստանի արդարադատությանն ու իրավական համակարգին ընհանրապես։ Այդ վնասները նա շարունակել է հասցնել նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ այդ կառույցը վերածելով որպես, ինչպես ինքն է խոստովանել, խրամատի, որը ստեղծվել է ժողովրդի և պետության դեմ պատերազմի համար։

Հրայր Թովմասյանն այսպես, թե այնպես հեռանալու է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։ Սակայն այդ կառույցին ու դրա հեղինակությանը հասցրած վնասները մնալու են դեռ շատ երկար ժամանակ, այդ վնասների չեզոքացմանն ու հաղթահարմանն այսուհետ պետք է ուղղված լինի բոլորիս հավաքական ջանքը։

Ինչ վերաբերում է Հրայր Թոմմասյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմում չի ներկայացվել, ինչը հակասահամանդրական է, ապա դա մեղմ ասած խոցելի, նույնիսկ ծիծաղելի դիրքորոշում է, այն դեպքում, երբ անգամ հեղինակավոր միջազգային կառուցներն են ճանաչել Հայաստանի սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայությունը։ Սահմանադրական դատարանն այլևս դարձել է որպես կողմ, սուբյեկտ, որը չի կարող օբյեկտիվ գտնվել առավել ևս իրեն ու իր անդամներին վերաբերող գործերի առնչությամբ։ Ստեղծված պայմաններում ավելի հակասահամանդրական կլիներ այդ խնդրով Սահմանադրական դատարան դիմելը, քան չդիմելը ։

Ազգային Ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով, ըստ էության տրվել է Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման գործընթացի մեկնարկը։ Այն, սակայն, միանգամից տեղի չի ունենալու, հանդիպելու է դիմադարության ու հակադրության, ինչի օրինակներ են Հրայր Թովմասյանի այսօրվա հայտարարությունները։ Վերջինը կամ վերջիններից մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին