Facebook
23.06.2020

Պե՞տք է հարգել նաև դիմացինի սկզբունքայնությունը՝ միանշանակ. Էջմիածնի քաղաքապետը մորաքրոջ՝ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի մասին

Պե՞տք է հարգել նաև դիմացինի սկզբունքայնությունը՝ միանշանակ. Էջմիածնի քաղաքապետը մորաքրոջ՝ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի մասին

 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ամբողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից մանկուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս ու խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ ու թաքուն հիացել նրանով: Միևնույն ժամանակ միշտ իմացել եմ՝ բաց գրքի նման կարդում է հոգիս, շատ բան գիտի, բայց քիչ է խոսում, որովհետև այդպիսին է նա. զուսպ, նրբանկատ ու բացառիկ իմաստուն:

Մասնագիտությանս ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը, սակայն այդ առումով ինձ, իհարկե, այդպես էլ չհաջողվեց հասնել այն բարձունքին, որին նա էր կանգնած: Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում, բայց անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր»:

Ամենաբարդ ընտրություններից մեկն է պարտականության ու սիրո միջև ընտրությունը, բայց ես հավատում եմ, որ կարելի է գոնե փորձել ընտրություն կատարելու փոխարեն հավասարակշռել.
– ունե՞մ տարաձայնություններ Ալվինա Գյուլումյանի հետ՝ ԱՅՈ,
-դրանից ավելի պակա՞ս եմ սիրում ու հարգում նրան՝ ՈՉ,
-կցանկանա՞յի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր՝ ԻՀԱՐԿԵ,

-ստեղծված իրավիճակում դադարու՞մ եմ հպարտանալ, որ ունեմ այսպիսի մորաքույր՝ ԵՐԲԵՔ,
-պե՞տք է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին՝ ՄԻՇՏ,
-պե՞տք է հարգել նաև դիմացինի սկզբունքայնությունը՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ:

Թերևս ամփոփելով երկար ու զգայական տեքստս՝ նշեմ, որ կյանքում ամեն բան անցողիկ է, մինչդեռ ընտանիքը հարատև է: Դա այն հանգրվանն է, ուր հաջողություններից ու ձախողումներից հետո միշտ վերադառնում ես: Հենց այդ ընտանիքիս ամենասիրելի անդամներից է Ալվինա Գյուլումյանը, ում մարդկային տեսակի մասին կարող եմ անվերջ գրել:

Հ.Գ. Խնդրում եմ քաղաքական հակառակորդներիս կամ քննադատներիս չփորձել գրառմանս ինաստն աղճատել և այն իմ դեմ օգտագործել. ես խոսել եմ մարդկային արժեքների, այլ ոչ քաղաքական կատեգորիաների մասին:

Հ.Գ.Գ. Սիրելի լրագրողներին խնդրում եմ գրառումս սենսացիոն վերնագրով նյութ չսարքել՝ դարձյալ վերևում նշված պատճառով:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին