Հայաստան
24.06.2020

2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին | fip.am

2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին | fip.am

 

fip.am

Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են դեռևս հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում հիվանդացածներից որոշներն ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներին նմանվող ախտանիշներ։ Խոսքը, մասնավորապես, թոքաբորբի մասին է։

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բժիշկ Նվարդ Խաչատրյանը հունիսի 12-ին «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին հատկապես մեծ է եղել թոքաբորբով իրեն դիմած քաղաքացիների թիվը։

«26 տարվա մեջ այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այս տարվա հունվար-փետրվարին»,- նշել էր բժիշկը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վիճակագրությունը՝ հասկանալու, թե թոքաբորբի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում վերջին հինգ տարիներին (հատկապես հունվար-փետրվար ամիսներին) և ինչպիսին են եղել հիվանդության միտումները։

Չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ըստ տարիների

Թոքաբորբը թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում է, որը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներից։ Թոքաբորբի հարուցիչն առաջին 4-10 օրվա ընթացքում անհնար է հայտնաբերել, ուստի հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերն ընդգրկվում են վիճակագրության «չճշտված հարուցիչով» տողում, բացառությամբ հայտնաբերված գրիպի հարուցիչով թոքաբորբի դեպքերի, որոնք, ի տարբերություն առաջինի, շատ ավելի փոքր թիվ են կազմում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2318 դեպք: Միայն փետրվար ամսին դեպքերի թիվը եղել է 1480, իսկ հունվարին` 838:

Մարտին թոքաբորբի 1101 դեպք է արձանագրվել, ապրիլին այդ թիվը նվազել է՝ հասնելով 412-ի։ 

2019 թ. հունվար-փետրվարին արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2945 դեպք, որն այս տարվա ցուցանիշից ավել է 627-ով։ Հունվարին թոքաբորբով հիվանդների թիվը եղել է 1569, փետրվարին՝ 1376, մարտին՝ 1119 և ապրիլին՝ 802։

2018 թ. հունվար-փետրվարին չճշտված հարուցիչով թոքաբորբի 1341 դեպք է արձանագրվել, որից 691-ը՝ հունվարին, 650-ը՝ փետրվարին։ Մարտին գրանցվել է 699 դեպք, ապրիլին՝ 545։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան