Հայաստան

Հուլիսի 11-ից կիրականացվի Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ

 

Հաշվի առնելով COVID-19 – ի հետևանքով առաջացած իրավիաճակը ավիացիոն շուկայում, և մեր հայրենակիցների խոշոր կուտակումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որոշում կայացվեց Հուլիսի 11-ին իրականացնել Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։

Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։

Չվերթը կիրականացվի Iceland Air ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։

Եթե ցանկանում եք գնել ավիատոմսեր նշված չվերթի համար, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները lax2evn.com կայքում։ Մեր աշխատակիցները 48 ժամվա ընթացքում կապ կհաստատեն Ձեր հետ՝ հաստատելու ավիատոմսերի գնումը և տեղեկացնելու Ձեզ վճարման կարգի մասին։ Ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև տուրիստական գործակալություններում։

Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:

* Չվերթն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարաության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Տուր» ՍՊԸ-ի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցության շնորհիվ:

* Վաճառքի գլխավոր գործակալ ԱՄՆ-ում՝ «Լեվոն Թրավել»։

www.lax2evn.com
+374 60 404 404
info@lax2evn.com
#lax2evn

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

2 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

4 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

4 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

4 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

4 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

4 hours ago