Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օգտատերերից մեկի ֆեյսբուքյան հրապարակումներից մեկի տեսապատճեն եւ նշել, որ Դեդ Հասանի երկրպագուն թիվ 12 մանկապարտեզի տնօրենն է։ Գրառումը հավանածն էլ դպրոցի տնօրեն է:
«Ի դեպ, քրեական ենթամշակույթի քարոզը ՀՀ օրենսդրությամբ քրեականացված է։ Վստահ եմ, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արագ կարձագանքի»,-եզրափակել է Կուբատյանը:

















