Facebook
25.06.2020

Տեսանելի է դառնում կառավարող ուժի համագործակցության պատրաստակամությունը ընդդիմադիր առողջ ուժերի հետ. Նարեկ Այվազյան

Տեսանելի է դառնում կառավարող ուժի համագործակցության պատրաստակամությունը ընդդիմադիր առողջ ուժերի հետ. Նարեկ Այվազյան

 

Գործող իշխանությունները շատ լավ ընդդիմություն ունեն։ Իրական ընդդմության տարբեր թևեր չեն գտնվում խորհրդարանում ու չեն ներկայացնում նախկին իշխանություններին։ Ընդդիմադիրներից ոչ ոք մեջքից չհարվածեց, նույնիսկ, երբեմն սուր քննադատություններով ու նեղացած խոսքերով ոչ մեկը չանցավ ռումիկոնը, ինչպես որ վարվում էին թալանչի, կրիմինալ ու կառումպացված նախկիններն իրենց մեդիայով ու հետևանքներով։

Փաշինյանի այսօրվա ելույթում շատ կարևոր շեշտադրում կար։ Դա չէր վերաբերվում կեղծիքն ու օլիգարխիան մարմնավորող ապաքաղաքական չարքերին։ Դա ընդդիմադիրների մասին էր, որոնց քննադատություններից նեղվում են իրենք։ Այդ դիրքավորումն ինձ համար ոգևորիչ է, քանի որ տեսանելի է դառնում կառավարող ուժի մոտեցումները և համագործակցության պատրաստակամությունը առողջ ուժերի հետ։

Ես այն կարծիքին եմ, որ եկել են պարարտ ժամանակներ, որ գործող վարչակազմը կոնստրուկտիվիզմից չխուսափի և դաշտ գեներացնի, նախաձեռնի իրական ընդդիմադիրների համար, ովքեր արժեքների, գաղափարների և տեսլականների մրցավազքի մեջ կմտնեն, ինչու ոչ՝ նաև կներքաշեն ամբողջ քաղաքական դաշտը, որտեղից արդեն իսկ արտամղված կլինեն կեղծիքի ու չարիքի ռեժիմի մնացուկներն ու մանիպուլյատորները։ Այստեղ պետք է հաստ գիծը ցույց տալ արտաքին աշխարհին, թե ինչու և ովքեր չեն ներառվում, որպեսզի այն չհամարվի քաղաքական հետապնդում, իսկ ներառվողները չներկայացվեն, որպես իշխանության արբանյակներ կամ կցորդներ։

Իմ գնահատմամբ Փաշինյանի կառավարությանը բաժին է հասնել լավագույն ընդդիմությունը, որը գործնականում ապացուցել է իր ժողովրդավարական, համամարդկային և ազգային արժեքների կրող լինելը՝ չհաշված մի քանի դեպքերի, որոնք պարտադրվել էին չարիքի ռեժիմի կողմից։

Հուսով եմ, որ շուտով կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ հեղափոխության ամբողջացմանը միտված բոլոր ուժերի ու անհատների հետ, որը ցույց կտա և՛ մեր ժողովրդին, և՛ արտասհմանյան գործընկերներին, որ չարիքի ռեժիմը վերջնականապես զինաթափված է և ազատազրկված կամ ազատազրկման ենթակա, ու Հայաստանում սկսվել է վերափոխումների և վերաարժևորումների անդառնալի գործընթաց հանրային իշխանությունների՝ քաղաքական մասնագիտացված կառույցների բոլոր թևերի մասնակցությամբ հանուն Հայ ժողովրդի։

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին