Facebook
27.06.2020

Երբեմն ուղղակի սարսափ են առաջացնում հայհոյանքի, լուտանքի, անձնական վիրավորանքների քանակն ու դրսևորման ձևերը. Հակոբ Ռուբինյան

Երբեմն ուղղակի սարսափ են առաջացնում հայհոյանքի, լուտանքի, անձնական վիրավորանքների քանակն ու դրսևորման ձևերը. Հակոբ Ռուբինյան

 

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլորին
Դիմում եմ իմ բոլոր ընկերներին և «չընկերներին», ինձ հետևողներին, ծանոթներին և անծանոթներին, համախոհներին և հակառակորդներին…

Դիմում եմ խնդրանքով, եթե կուզեք՝ աղերսով:
Անկախ ձեր տեսակետներից, քաղաքական հայացքներից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից (ներկա կամ նախկին), տարիքից և սեռից, քաղաքական, կրոնական կամ սեռական պատկանելությունից, խնդրում եմ պարկեշտություն և փոխադարձ հարգանք: Հասկանում եմ, որ այս կոչին կմիանան կամ կանսան հատուկենտ անձինք, բայց միևնույն է՝ խնդրում եմ:
Երբեմն ուղղակի սարսափ են առաջացնում հայհոյանքի, լուտանքի, անձնական վիրավորանքների քանակն ու դրսևորման ձևերը: Առավել սարսափելի է, երբ դա անում են մտավորականները:
Ամենասուր և ոչնչացնող քննադատության դեպքում անգամ երբեք ինձ թույլ չեմ տվել իջնել այդ մակարդակին:
Սոցիալական ցանցերը վերածվել են հասարակական կոյուղու:
Բավական է…
Ես ունեմ անձնական ընկերներ երևի թե բոլոր ճամբարներում, սակայն իմ և նրանցից ոմանց անգամ բևեռային հայացքները ինձ որևէ մեկից չեն զրկել:
Այսօր իմ ընկեր Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ Ֆեյսբուքից, պատճառաբանելով, որ այն իրեն դարձնում է վատը:
Մտավորականներ, ձե՛զ եմ դիմում, ուշքի՛ եկեք: Ես հարգում եմ յուրաքանչյուրի հայացքները, անկախ նրանից համամիտ եմ, թե՝ոչ:
Արտահայտվեք, քննադատեք, ծաղրեք, սակայն մի իջեք գարշահոտության մակարդակի:
Լրագրողներ և «լրագրող» կոչեցյալներ, ձեզանից շատ բան է կախված:
Ինձ համար սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան Սահմանադրական դատարանի, մեղադրյալ Քոչարյանի, գույքահարկի կամ ցանկացած այլ հարց:
Սկունսին բնությունն օժտել է յուրատեսակ պաշտպանական զենքով. այն սարսափելի տհաճ հոտ է արձակում…

Մեկ անգամ էլ խնդրում եմ հիշել, որ մենք ոչ թե սկունս ենք, այլ «բանական մարդ»…

Հ.Գ. սոցցանցերում հայհոյախոսող հայ կնոջից գարշելի բան երևի չկա…

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին