

VLUU L110, M110 / Samsung L110, M110
Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով, ինչը նշանակում է, որ նախագահը կամ 21-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, կամ դիմում է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Եթե այս երկու գործողություններից որևէ մեկը չի կատարվում, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը։
Նման հանգուցալուծման դեպքում օրենքի հակասահմանադրականության հարց չի կարող ծագել։ Պետք է նկատել, որ որևէ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ և միայն 22-րդ օրը ԱԺ նախագահը կարող է ստանալ լիազորություն օրենքը ստորագրելու համար։
Այսպիսով՝ նախագահը դեռ ունի ժամանակ որոշելու իր անելիքը, իսկ հնարավոր տարբերակներից է ՍԴ դիմելը, բայց այստեղ ևս կա մի կարևոր հանգամանք, որքան էլ փորձեն վիճարկել, այս պահի դրությամբ ուժի մեջ են մտել Սահմանադրական փոփոխությունները և Սահմանադրական դատարանում մնացել են միայն 6 դատավորներ։ Դիցուք՝ երեկ նախատեսված ՍԴ հերթական նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստին չէին ներկայացել Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։ Ուստի ավելի տրամաբանական տարբերակ է, որ սահմանված 21-օրյա ժամկետից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել և հրապարակել օրենքը։
Քրիստինե Հովսեփյան Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…