

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աշխարհի տարբեր երկրներում հակաճգնաժամային, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեցին: Դրանց մեջ է մտնում անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների և ձեռնոցների պարտադիր կրումը: Հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ի սկբանե չէր պարտադրում դիմակ կրել, սակայն հիմա վերջինս դարձել է պարտադիր աշխարհի բազմաթիվ երկրներում: Իսկապես, դիմակ կրելը էականորեն նվազեցնում է վարակի տարածումը: Դիմակները տնից դուրս ամենուր կրելը այս պահին պարտադիր է Բոսնիա Հերցոգովինայում, Կուբայում, Վիետնամում, Վենեսուելայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մարոկկոյում, Եթովպիայում, Բուրկինա Ֆասոյում, Քենիայում, Ռուանդայում և Զամբիայում: Այս պահին դիմակ կրելու պահանջը խիստ է նաև եվրոպական երկրներում: Օրինակ՝ Գերմանիայի որոշ շրջաններում դիմակ չկրելու համար հասնում է մինչև տասը հազար եվրո տուգանք: Գերմանիայի իշխանությունները վստահ են, որ այդ պատճառով է, որ իրենց երկրում հիմա վարակի ցածր ցուցանիշներ կան:
Իսպանիայում ևս դիմակ կրելը պարտադիր է ամենուր, իսկ կարգազանցները պիտի վճարեն հարյուր եվրո տուգանք: Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում և փակ վայրերում, նույն պատկերն է նաև Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լեհաստանում: Դիմակ կրելը պարտադիր է նաև Հունաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Իտալիայում, Սլովենիայում, այլ կերպ ասած, եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Եվրոպայից բացի պարտադիր դիմակ են կրում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում:
Ռուսաստանում դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, իսկ մաքուր օդին պարզապես խրախուսվում է կրել պաշտպանիչ միջոցներ: Դիմակների կրումը պարտադիր է նաև մեր հարևան երկրներում՝ Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա:
Այս պահի դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 213 երկրներում, որտեղ որոշակի վայրերում պարտադիր է դիմակ կրելը: Ըստ էության՝ դիմակ կրելը միայն պարտադիր չէ այն երկրներում, որտեղ համավարակ չկա՝ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան և Աֆրիկյան մի շարք պետություններում՝ Կոնգո, Պալաու, Սամոա, Թուլավու և Սոլոմոնյան կղզիներ:
Նելլի Խաչատրյան Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…