Քաղաքականություն
03.07.2020

Դիմակ կրելը այս պահին պարտադիր է աշխարհի գրեթե բոլոր երկրներում

Դիմակ կրելը այս պահին պարտադիր է աշխարհի գրեթե բոլոր երկրներում

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աշխարհի տարբեր երկրներում հակաճգնաժամային, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեցին: Դրանց մեջ է մտնում անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների և ձեռնոցների պարտադիր կրումը: Հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ի սկբանե չէր պարտադրում դիմակ կրել, սակայն հիմա վերջինս դարձել է պարտադիր աշխարհի բազմաթիվ երկրներում: Իսկապես, դիմակ կրելը էականորեն նվազեցնում է վարակի տարածումը: Դիմակները տնից դուրս ամենուր կրելը այս պահին պարտադիր է Բոսնիա Հերցոգովինայում, Կուբայում, Վիետնամում, Վենեսուելայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մարոկկոյում, Եթովպիայում, Բուրկինա Ֆասոյում, Քենիայում, Ռուանդայում և Զամբիայում: Այս պահին դիմակ կրելու պահանջը  խիստ է նաև եվրոպական երկրներում: Օրինակ՝ Գերմանիայի որոշ շրջաններում դիմակ չկրելու համար հասնում է մինչև տասը հազար եվրո տուգանք: Գերմանիայի իշխանությունները վստահ են, որ այդ պատճառով է, որ իրենց երկրում հիմա վարակի ցածր ցուցանիշներ կան:

Իսպանիայում ևս դիմակ կրելը պարտադիր է ամենուր, իսկ կարգազանցները պիտի վճարեն հարյուր եվրո տուգանք: Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում և փակ վայրերում, նույն պատկերն է նաև Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լեհաստանում: Դիմակ կրելը պարտադիր է նաև Հունաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Իտալիայում, Սլովենիայում, այլ կերպ ասած, եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Եվրոպայից բացի պարտադիր դիմակ են կրում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում:

Ռուսաստանում դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, իսկ մաքուր օդին պարզապես խրախուսվում է կրել պաշտպանիչ միջոցներ: Դիմակների կրումը պարտադիր է նաև մեր հարևան երկրներում՝ Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա:

Այս պահի դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 213 երկրներում, որտեղ որոշակի վայրերում պարտադիր է դիմակ կրելը: Ըստ էության՝ դիմակ կրելը միայն պարտադիր չէ այն երկրներում, որտեղ համավարակ չկա՝ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան և Աֆրիկյան մի շարք պետություններում՝ Կոնգո, Պալաու, Սամոա, Թուլավու և Սոլոմոնյան կղզիներ:

Նելլի Խաչատրյան

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան