Հայաստան

Ավինյանը՝ առողջապահական համակարգի մոբիլիզիացիայի և կարողությունների ընդլայնման մասին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով.

Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:

Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ:

Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար մարտ ամսից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն մահճակալ:

Պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում, որից 7-ը մարզերում, իսկ 12-ը` Երևանում։ Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի:

Իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում․


5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների,

Ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարություն

editors

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

20 minutes ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

4 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

5 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

5 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

6 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

6 hours ago